Հատված
Թեմայի արդիականությունը: Ժամանակակից աշխարհի պրակտիկան գիտնականների, մտածողների ուշադրության կենտրոնում է պահում արհեստակցական միությունները կարևորությունը, դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակության զարգացման ու կայացման գործում: Վերջին ժամանակներում (նկատի է առնվում ՀՀ 2004 թ. նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո ընկած ժամանակահատվածը) կոլեկտիվ աշխատանքային տարաձայնությունների լուծման հայաստանյան պրակտիկան վկայում է, որ աշխատողներն իրենց աշխատանքային, սոցիալական և տնտեսական շահերի պաշտպանության հարցերի լուծումը սկսել են հաճախակի կապել իրենց աշխատանքային իրավունքների ինքնապաշտպանության հետ, որի կոլեկտիվ ձևը գործադուլն է: Դրան զուգահեռ, անխուսափելիորեն աճում է գործադուլային հարաբերություններ կարգավորող որակյալ նորմատիվ ակտերի պահանջարկը, իրավակիրառ և իրավապաշտպան գործընթացներում կուտակվում են օրենսդրության անկատարությամբ պայմանավորված հարցադրումները, ուստի և անհետաձգելի է դառնում գործադուլային օրենսդրությունը կատարելագործելու անհրաժեշտությունը:
Գրականության ցանկ
1. «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենք, ՀՕ -135, ՀՀ ՊՏ 2001.01.15/1(133):
2. Հ. Հովհաննիսյան, «Հասարակական համակարգի զարգացման հիմնախնդիրները» / «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան 2002, էջեր 28-37:
3. Մ. Հակոբյան, «Արհմիությունների դերն ու նշանակությունը ժամանակակից քաղաքացիական հասարակությունում», «Դատական իշխանություն / դեկտեմբեր 2012 12(161)- հունվար
4. 2013 1(162)», «Անտարես» հրատ ., Երևան, 2012-2013, էջեր 2-11:
5. H. Hovhannisyan, “The factor of human rights protection as criteria for the development in the social system ”, Universitat Potsdam, 2005, p. 23-25.
6. Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. United Kingdom, (application no. 11002/05) Judgement of 27 February 2007, para. 43.
7. P. van Dijk, F. van Hoof, A. van Rijn, L. Zwaak and etc., “Theory and practice of ECHR. Fourth edition”, Antwerpen-Oxford, Intersentia, 2006, p. 831-836.