Ժողովրդագրություն առարկան որպես առանձին գիտակարգ

Գին՝ 2600դրամ
Էջերի քանակ՝ 13էջ
Վիճակագրություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 3007

Բովանդակություն

Ներածություն
1. Ժողովրդագրություն առարկան որպես առանձին գիտակարգ
2. Վերարտադրությունը՝ որպես ժողովրդագրական գիտակարգի օբյեկտ
Եզրակացություն
Օգտագործած գրականության ցանկ

Հատված

Ժողովրդագրությունը( դեմոգրաֆիա՝ հունարեն՝ δήμος — ժողովուրդ և հունարեն՝ γράφω — գրաֆիա) գիտություն է ազգաբնակչության մասին։ «Ժողովրդագրություն» տերմինի հեղինակը ֆրանսիացի գիտնական Ա. Գիյարն է, գիտության նախահայրը՝ անգլիացի Ջ.Գրաունտը։ Ժողովրդագրությունը հասարակական գիտություն է, որը սոցիալական, տնտեսական, կենսաբանական, աշխարհագրական գործոնների, պատճառների և պայմանների հիման վրա ուսումնասիրում է ազգաբնակչության կառուցվածքի, տեղաշարժի և դինամիկայի օրինաչափությունները։ Ժողովրդագրությունը մշակում է ազգաբնակչության տեսությունը ու քաղաքականությունը, նշում քաղաքի, մարզի, երկրի, երկրագնդի բնակչության վիճակն ու շարժի հեռանկարները։ Ժողովրդագրությունում կենտրոնական տեղ է գրավում բնակչության վերարտադրության՝ նրա թվաքանակի, կազմի տեղաբաշխման և փոփոխության հետազոտությունը։ Ժողովրդագրությունում ինքնուրույն նշանակություն ունի ընտանիքի ձևավորման, զարգացման և անկման պրոցեսը։ Բնակչության և նրա կազմի փոփոխությունները ժողովրդագրությունում դիտարկվում են քանակական և որակական տեսանկյունով, իսկ մարդկանց դեմոգրաֆիկ հատկանիշները ծառայում են ինչպես ամբողջ բնակչության բնութագրման, այնպես էլ կոնկրետ խմբերի առանձնացման համար՝ որպես հետազոտման ինքնուրույն օբյեկտ։

Գրականության ցանկ

1. Бутов В. И. Демография. – М., 2006.
2. Денисенко М. Б., Калмыкова Н. М. Демография. – М., 2007.
3. Медков В. М. Демография. – М., 2003.
4. Тихомиров Н. П. Демография. Методы анализа и прогнозирования. – М., 2005.
5. Харченко Л. П. Демография. Учебное пособие. – М., 2006.
6. Харченко Л. П. Демография. – М., 2004.

Պատվիրել/