Հատված
Վիճակագրության պրակտիկայում ինդեքսները առավել տարածված,կարևորագույն ընդհանրացնող ցուցանիշներ են: Դրանց օգնությամբ բնութագրվում են ազգային տնտեսությունում տեղի ունեցող փոփոխությունները ամբողջությամբ և ըստ ճյուղերի, վերլուծության են ենթարկվում ձեռնարկությունների և կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության արդյունքները, հետազոտվում է առանձին գործոնների դերը տնտեսական ցուցանիշների ձևավորման գործում, բացահայտվում են արտադրության հնարավորությունները, ուսումնասիրվում է բնակչության կենսամակարդակը, տնտեսությունում գործարար ակտիվությունը: Ինդեքսները օգտագործվում են նաև տնտեսական ցուցանիշների միջազգային համադրումների համար և այլն: «Ինդեքս» եզրը ունի մի քանի նշանակություն՝ ցուցանիշ, ցուցանշան, վերգրություն, գրանցում: Դա, որպես հասկացություն, օգտագործվում է մաթեմատիկայում, տնտեսագիտությունում, օդերևութաբանության մեջ և այլ գիտություններում: Սակայն «ինդեքս» բառացիորեն նշանակում է ցուցանիշ, իսկ վիճակագրության մեջ հասկացվում է հարաբերական ցուցանիշ: Սովորաբար այս տերմինը օգտագործվում է փոփոխությունների՝ ընդհանրացնող բնութագրման համար: Օրինակ՝ Դոու Ջոնսի ինդեքսը, գործարար ակտիվության ինդեքսը, արդյունաբերական արտադրության ծավալի ինդեքսը և այլն: «Ինդեքս» եզրը համեմատաբար քիչ է օգտագործվում որպես վիճակի /դրության/ ընդհանրացնող ցուցանիշ, օրինակ՝ մտավոր անհատական զարգացման ինդեքսը:
Գրականության ցանկ
1. Կ. Հ. Հակոբյան Վիճակագրության տեսություն Երևան 2004թ.
2. Վ. Ալեքսանյան, Տնտեսական ինդեքսներ, Երևան 2005թ.
3. Ալ. Պետրոսյան Վիճակագրության ընդհանուր տեսություն Երևան 2001թ.:
4. Ковалевский Г. В. Индексный метод в экономике, М., “Финансы и статистика” 1989.