Հատված
Իմացաբանությունը ուսմունք է գիտելիքի էության, հավաստիության և համոզմունքի ռացիոնալության մասին: Իմացաբանության քննարկումները չորս հիմնական ոլորտի են բաժանվում գիտելիքի էության և տարբեր հայեցակարգերի (ճշմարտություն, հավատ) հետ դրա կապի փիլիսոփայական վերլուծությունը, սկեպտիցիզմի տարբեր խնդիրները, գիտելիքի և համոզմունքի ակունքներն ու շրջանակները, և գիտելիքի և համոզմունքի չափանիշները: Իմացաբանությունը հասցեագրված է այնպիսի հարցերի, ինչպես. «Ի՞նչն է հիմնավորված համուզմունքը դարձնում հիմնավորված», «Ի՞նչ է նշանակում ասել, որ մենք գիտենք որևէ բան», և հիմնահարցը. «Ինչպե՞ս մենք գիտենք, որ գիտենք»: Մարդկային իմացության գործընթացն ունի երկու կողմ , որոնք կոչվում են իմացության օբյեկտ և սուբյեկտ: Իմացության սուբյեկտն աշխարհը ճանաչող մարդն , իսկ օբյեկտը նրա կողմից ճանաչվող իրերն ու երևույթները , նրանց որոշակի կողմերն ու հատկությունները: Այս տեսակետից ոչ ամեն մի իր կամ երևույթ , ոչ ամեն մի կողմ կամ հատկություն է իմացության օբյեկտ, որովհետև աշխարհում կան անթիվ ու անհամար այնպիսի բաներ, որոնց գոյության մասին մարդը գաղափար անգամ չունի: Բնականաբար դրանք իմացության օբյեկտ լինել չեն կարող: Օրինակ. Ատոմի կառուցվածքը, տարրական մասնիկների աշխարհը, գեները ժառանգականության այդ մասնիկները, ջրի ջերմամիջուկային էներգիան և այլն մինչև 20- րդ դարը իմացության օբյեկտ չեն եղել:
Գրականության ցանկ
1. Ասատրյան Մ., Փիլիսոփայության ներածություն, Երևան, 2004
2. Ավագյան Ռ,. Օբյեկտի և սուբյեկտի պրոբլեմը գերմանական դասական փիլիսոփայության մեջ, ԼՀԲ, 1971
3. Կանկե Վ. Ա., Փիլիսոփայություն, պատմական և սիստեմատիկ դասընթաց, Ե., 2001
4. В. А. Лекторский , Проблема субъекта и объекта в классической и современной буржуазной философи,., М., 1965