Հատված
Բանահյուսական ավանդույներն ու սովորույթները իրենից ներկայացնում են յուրատեսակ միկրոհամալիր, ուր առկա են կենցաղի և մշակույթի գրեթե բոլոր բաղադրիչները բնակավայր, բնակարան, ազգակցական, դրացիական, ընտանեկան հարաբերություններ, նախնիների հիշատակ, ամուսնական ծիսաշար, երաժշտական ստեղծագործություններ, խաղեր, ուտեստ և տնտեսական գործունեության ավանդական փուլեր դրանց հաջողություններն ապահովող ծեսերով և սովորույթներով: Տոների և ծեսերի հետ առնչվող առանձին հիմնահարցեր են շոշափում մշակութաբանությունը, ազգագրությունը, բանագիտությունը, կրոնագիտությունը, աստվածաբանությունը, սոցիոլոգիան, տոմարագիտությունը, գեղագիտությունը, հոգեբանությունը և այլ գիտության բնագավառներ: Այս աշխատանքի նպատակներից է ներկայացնել տոնի մշակութաբանական ուսումնասիրման հիմնական ասպեկտները և նրա սոցիոմշակութային չափումները:
Գրականության ցանկ
1. Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոներ, Ե., 2005,
2. Մկրտչյան Ս., Տոները հայոց արդի կենցաղում, Հայ ազգագրություն և բանահյուսություն, Եր., Գիտություն, 2007, հ. 22,
3. Чернявская Ю. В. Народная культура и национальные традиции (Учебно-методическое пособие, Минск, 1998,
4. Ионин Л. Г. Социология культуры, М., 2004,