Հատված
Զուգադրական լեզվաբանությունը երկու կամ ավելի լեզուների տիպաբանական ուսումնասիրությունն է, որի նպատակն է ի հայտ բերել համեմատվող լեզուների քերականական կառուցվածքի ընդհանրություններն ու տարբերությունները, ինչպես նաև բացահայտել այն բնորոշ գծերը, որոնք աննկատ են մնում տվյալ լեզվի միակողմանի քննության ընթացքում: Վ. Գակը համարում է, որ զուգադրական քննության կարող են ենթարկվել նաև երկուսից ավելի լեզուներ: Միևնույն ժամանակ զուգադրական քննության առարկա կարող են լինել լեզվական համակարգի առանձին տարրեր, այլ ոչ միայն լեզուն ամբողջությամբ: Նրա բնորոշմամբ՝ լեզվաբանական տիպաբանության և զուգադրական լեզվաբանության տարբերությունը հիմնականում այն է, որ առաջինի հիմնական խնդիրը լեզվատիպի որոշումն է, իսկ զուգադրական լեզվաբանությունն իր առջև դնում է ավելի համեստ նպատակներ, այն է՝ համեմատության մեջ քննել լեզուների քերականական առանձնահատկությունները և նմանությունները:
Գրականության ցանկ
1. Բախշյան Ք., Բիանջյան Հ., Ղազարյան Լ., Մելիքյան Գ., Պարսկերենի դասագիրք, Երևան, 2011։
2. Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ.2, Երևան, 1952։
3. Եզեկյան Լ., Հայոց լեզու, Երևան, 2014։
4. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու, Երևան,1983։
5. Նալբանդյան Գ., Պարսից լեզվի քերականություն, Երևան, 1980։
6. Նալբանդյան Գ., Հին պարսկերեն, Երևան,1963։
7. Рубинчик Ю.А., Грамматика современного персидского литературного язык, Москва, 1960
8. Maškur J., Dastoornameye dar sarf o nahve zabane farsi, Shahabad, Tehran 1326 s. 647.