Հատված
Էթիկայում սիրո հասկացության հետ կապված են ինտիմ և խորը զգացմունքները, գիտակցության, հոգևոր վիճակի հատուկ ձևը և գործողությունները, որոնք ուղղված են դեպի այլ մարդ, հասարակություն և այլն: Սիրո բարդությունն ու կարևորությունը թելադրված են նրանով, որ դրանում՝ օրգանական միացությունում կենտրոնացած են ֆիզիոլոգիականն ու հոգևորը, անհատականն ու սոցիալականը, անձնականն ու հասարակականը, հասկանալին ու անբացատրելին, ինտիմն ու համընդհանուրը: Չկա այնպիսի զարգացած հասարակություն ու չկա այնպիսի մարդ, ով դրա հետ ծանոթ չի եղել, թեկուզ և փոքր չափով: Ավելին, առանց սիրո, չի կարող ձևավորվել մարդու բարոյական կերպարը, չի կարող տեղի ունենալ նորմալ զարգացում: Սիրելու կիրքը՝ «Սիրելու արվեստ» իր գրքում նշում է ամերիկացի սոցիոլոգ Է. Ֆրոմը, մարդկային դրական, կենսականորեն հաստատուն հակումների ամենից կարևոր դրսևորումն է: Սերը մարդու գոյության խնդրի մասին հարցի միակ համոզիչ պատասխանն է: Սակայն, շարունակում է նա,-մարդկանց մեծ մասը չի կարողանում զարգացնել այն մինչև ադեկվատ հասունության, ինքնագիտակցության և վճռականության մակարդակի:
Գրականության ցանկ
1. Литвак “Из ада в рай”, М. 1998
2. Райгородский Д. Я. “Психология и психоанализ любви. Христоматия”, Бахрах – М., 2007
3. В.Либинзон ”Фридрих Шиллер”, 2001