Հատված
Գների վիճակագրության ցուցանիշների համակարգն իրենից ներկայացնում է փոխկապակցված և փոխլրացնող ցուցանիշների համախումբ, որոնք բնութագրում են ինչպես գների (սակագների) փաստացի մակարդակը, այնպես էլ դրանց տոկոսային փոփոխությունները: Գների վիճակագրությունը հավաքագրում և հաշվարկում է տնտեսության սպառողական և իրական հատվածներում ամբողջու-թյամբ, ու ըստ առանձին սեգմենտների (հատվածների) գների (սակագների) շարժի, ինչպես նաև կարևորագույն արտադրանքի, ապրանքների և ծառայությունների գների (սակագների) միջին մակարդակի վերաբերյալ տվյալներ: Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ կատարվում է ապառողական գների (սակագների) ամենամսյա դիտարկում:
Գրականության ցանկ
1. Орешин В. П. Государственное регулирование национальной экономики. М – 1999 г.
2. Գևորգյան Մ., Տնտեսագիտության տեսություն, Եր., 2004
3. ՀՀ օրենքը Պետական վիճակագրության մասին, 04.04.2000
4. Экономическая статистика: Учебник / Под ред . Ю . Н . Иванова . – М .: ИНФРА — М, 1998