Հատված
Ապահովագրությունը ըստ իր տեսակների ենթարկվում է բազմաթիվ դասակարգումների և ստորազատումների: Ապահովագրության դասակարգը իրենից ներկայացնում է որոշակի սկզբունքներով ձևավորված համակարգ, որի համաձայն ապահովագրությունը բաժանվում է գործունեության ոլորտների, ճյուղերի և ենթաճյուղերի, որոնց օղակները այնպես են դասավորված, որ յուրաքանչյուր հաջորդ օղակը հանդիսանում է նախորդի մի մասը: Ապահովագրության դասակարգման հիմքում դրված են երկու չափանիշներ, դրանք ենª տարբերություններ ապահովագրական օբյեկտների միջև, և տարբերություններ ապահովագրության պատասխանատվության ծավալների միջև: Այսպիսի բաժանմանը համապատասխան կիրառվում է դասակարգման համակարգ ըստ.
- ապահովագրական ծառայություններ մատուցելու եղանակների,
- ապահովագրության օբյեկտների,
- ապահովագրության ճյուղերի: