Հատված
Միջատների գլուխը և դրա հավելուկները, գլխի կառուցվածքը, բեղիկները, աչքերը, բերանի օրգանները և տիպերը, դրանց կառուցվածքն ու ֆունկցիաները: Թեմայի ընտրության հիմնավորումը կապված է այն հանգամանքի հետ, որ միջատներն այնքան բազմատեսակ ու բազմազան են, որ մինչ օրս դեռ նոր տեսակներ են հայտնաբերվում: Նրանք դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չեն: Թեև գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են միջատների մարմնի կառուցվածքն ու բաղկացուցիչ մասերը՝ գլուխը, բերանը, բեղիկները, կուրծքը, որովայնն ու ոտքերը, բայց չեն կարող միանշանակ ասել, թե քանի տեսակ միջատ կա երկրագնդի վրա: Մանր միջատները դեռ լավ ուսումնասիրված չեն: Աշխատանքի նպատակն է ներկայացնել միջատների մարմնի կառուցվածքը, գլուխն ու բերանը, բեղիկները, դրանց տեսակներն ու ֆունկցիաները: