Հատված
Միջատները հոդվածոտանիների տիպի մեջ կազմում են ինքնուրույն դաս և իրենց տեսակների թվով կենդանիների ամենամեծ դասն են: Տարբերում են դասակարգման միավորների հետևյալ հիմնական շարքերը՝ տեսակ (species), ցեղ (genus), ընտանիք (familia), կարգ (ordo), դաս (classis), տիպ (typos):
Դասակարգման հիմնական միավորը տեսակն է, որը կազմվածքի և կենսաբանական ամենաէական առանձնահատկություններով իրար նման անհատների մի համակեցություն է: Դրանք, իրար հետ բեղմնավորվելով, տալիս են պտղաբեր սերունդ և ունեն տարածման որոշակի շրջան (արեալ): Իրար նման և ազգակից տեսակները միավորվում են նման ցեղերը միանում են ընտանիքների, նման ընտանիքները՝ կարգերի մեջ, կարգերից կազմում են դասերը, իսկ կառուցվածքի ընդհանուր նմանությամբ դասերը խմբավորվում են տիպերի մեջ:
Գրականության ցանկ
1. Ա. Ա. Մանվելյան, Ընդհանուր էնտոմոլոգիա առարկայի լաբորատոր-գործնական պարապմունքների ձեռնարկ, Երևան 2010