Հատված
Ամեն օր մենք ստանում ենք նոր տեղեկություններ, որոնց աղբյուրները բազմազան են: Տեղեկությունների աղբյուր կարող են լինել հեռուստատեսությունը, ռադիոն, թերթերը, համացանցը, գրքերը, և նույնիսկ՝ գովազդային վահանակներն ու պատերին փակցված հայտարարությունները: Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր մեզ շրջապատում է նորությունների և տեղեկությունների անվերջ հոսքը: Մի քաղաքում դպրոց են կառուցել, մեկ ուրիշ գյուղում միանգամից հինգ երեխա է ծնվել, Հանրապետության Հրապարակում հրդեհ է բռնկվել, այսինչ պաշտոնյան սնանկացել է և վաճառել Սև ծովի ափին գտնվող իր ամառանոցը, Իջևանում բնակարան է վաճառվում… Այս ամենը մեր կյանքի անբաժան մասն են կազմում: Մարդիկ ապրում են, արարում և ստեղծում նորություններ: Իսկ այդ նորությունները մեզ են հասնում մեդիայի ավանդական և նոր միջոցների՝ ԶԼՄ-ների շնորհիվ: ԶԼՄ ասելով` հասկանում ենք լրատվության իրականացման միջոց, որը զանգվածային տեղեկատվություն է տարածում հասարակության կամ անհատների շրջանում: Սրա միջոցով ապահովում է այնպիսի իրավունքների իրականացումը, ինչպիսին են տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը: