Խաղողագործությունը որպես գիտություն

Գին՝ 1600դրամ
Էջերի քանակ՝ 8էջ
Էկոլոգիա
Աշխատանքի տեսակ՝ Ռեֆերատ
Աշխատանքի ID` 3293

Բովանդակություն

Հատված

Խաղողի վազն ունի շատ հին ծագում, իսկ վայրի խաղողն սկսել են մշակել դեռևս էնեոլիթի և բրոնզի դարերում: Հնագիտական հետազոտությունները հաստատում են, որ մոտավորապես 5-7 հազար տարի առաջ խաղողագործությունը ծաղկում էր ապրում Անդրկովկասում, Միջին Ասիայում, Սիրիայում, Միջագետքում և Եգիպտոսում՝ Միջերկրական, Սև և Կասպից ծովերի ավազանում: Հայաստանում խաղողագործությունը շատ հին ծագում ունի: Դեռևս մ.թ.ա. 10-9-րդ դարերում ուրարտացիներն ունեցել են զարգացած խաղողագործություն և այգեգործություն: Խաղողը Հայաստանի սիմվոլներից մեկն է, քանի որ համաձայն լեգենդի՝ մարդկությունը բացահայտեց գինին այն ժամանակ, երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը:  Հայաստանում խաղողագործության զարգացման մասին են վկայում ասորեստանյան սեպագիր արձանագրությունները, Կարմիր բլուրի, Արենիի քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանները, կարասները, գինեգործական պարագաները: Խաղողագործությունը միշտ եղել է Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերից մեկը: Հայկական խաղողները և գինիները կարևոր դեր են խաղացել ինչպես Հայաստանի հովտային և լեռնային շրջանների միջև ապրանքափոխանակության, այնպես էլ մի շարք երկրների (Միջին Արևելք, Ռուսաստան, Եվրոպա) հետ առևտրական կապերի զարգացման համար:

Գրականության ցանկ

Պատվիրել/