Հատված
Կենսոլորտն այն ոլորտն է, որի կազմությունը, կառուցվածքը և էներգիայի ու նյութի փոխանակությունը պայմանավոևբած են օրգանիզմների գործունեությամբ: Ընդգրկում է կենդանի օրգանիզմների անցյալ և ներկա ապրելու ողջ ոլորտը: Կենսոլորտում գոյություն ունի ատոմների կենսածին միգրացիա: Կենդանի նյութն այստեղ հանդես է գալիս առանձին օրգանիզմների ձևով: Երկրի վրա գոյություն ունի կենդանիների և բույսերի ավելի քան 1.2 ից մինչև 2մլն տեսակ, որից 1/3 կամ 1/5 բույսեր են : Կենդանիների մեջ շատ են միջատները` մոտ 750000 տեսակ, ապա փափկամորթիները` 40000-10000 տեսակ և ողնաշարավորները 60000-70000 տեսակ: Բույսերի մեջ գերակշռում են ծածկասերմերը`150000-300000 տեսակ, ապա սնկերը 70000-100000 տեսակ: Կենդանիների և բույսերի համատեղ բնութագրման համար օգտագործվում է կենսազանբված կամ կենսաբանական արդյունավետություն հասկացությունը: Օրգանիզմների տարաբնակեցումը ըստ կեսնազանգվածի, այլ է, քան ըստ տեսակների:
Գրականության ցանկ
- Հայրապետյան Է. Մ., Հարությունյան Լ. Վ. և այլոք «Շրջակա միջավայրի պահպանություն»: Դասագիրք Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողների համար: — Երևան, ՀԳԱ, 2005թ.
- Биосфера и ноосфера / В.И. Вернадский. М.: Наука, 1989г.