Հատված
Նախադպրոցական տարիքը մանկության երկրորդ շրջանն է, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում վաղ մանկության և կրտսեր դպրոցական տարիքի միջև: Ընդգրկում է անհատական զարգացման 3-5 տարեկանը: Նախադպրոցական մանկության ընթացքում ինտենսիվորեն շարունակվում է երեխաների օրգանիզմի զարգացումը: Աստիճանաբար կատարելագործվում է շարժողական ապարատն ու սենսոմոտորային /զգայաշարժողական/ ֆունկցիաները: Հասակը տարեկան ավելանում է 6 սմ-ով: Երեխան դառնում է ավելի ինքնուրույն, շարժումները ավելի կոորդինացված, նրանք կարող են զսպել իրենց ցանկությունները և գործողությունները, սակայն կարճ ժամանակով: Նրանք հոգնում են միանման շարժումներից և գրգռվում միօրինակությունից: Միջին հաշվով մեկ տարվա ընթացքում երեխայի մարմնի քաշը աճում է 3կգ-ով: 3 տարեկան երեխայի մարմնի քաշը հասնում է 14,8-15 կգ, իսկ հասակը մոտավորապես 95-96 սմ, կրծքավանդակի շրջագիծը մոտավորապես 52 սմ: Զարգանում է բարձրագույն նյարդային համակարգը: Մեծանում է պայմանական կապերի ձևավորման արագությունը: Այս ամենը բնականաբար ուղեկցվում է հոգեկան բոլոր ֆունկցիաների և ամբողջության մեջ հոգեկան ողջ կառուցվածքի զարգացմամբ: Զգալիորեն ընդարձակվում են միջավայրի հետ շփման, հաղորդակցման փոխհարաբերությունների շրջանակները: Շարունակվում է խոսքային զարգացումը:
Գրականության ցանկ
- Божович Л. И. Личность и ее формирование в детском возрасте М.1988.
- Эльконин Б. Д., Запорожец А. В., Психология детей дошкольного возраста: М., 1964.
- Флейвем Дж., Генетическая психология Жана Плаже, М., 1967.
- Слободчиков Б. И., Исаев Е. И., Основы психологической антропологии, 2000.