Հատված
Ժամանակակից աշխարհում հասարակական ու մշակութային հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է սերտ համագործակցությունը: Համագործակից կողմերի միջև կապ հաստատելու գործում մեծ կարևորություն ունեն թարգմանիչները: Ճիշտ կատարված բանավոր կամ գրավոր թարգմանությունից է կախված այս կամ այն գործարքի վերջական արդյունքը: Այսօր աճել է հաղորդակցություն հասկացության արժեքն ամբողջ աշխարհում: Միջմշակութային հաղորդակցությունը տեղի է ունենում երկու կամ ավելի մշակույթների կրողների միջև, որոնցից յուրաքանչյուրը հասկանում և ընկալում է մյուսին միայն այն դեպքում, երբ վերանում են օտար լեզվի հետ կապված արգելքները, երբ թարգմանիչը վերացնում է լեզվական խոչընդոտը: Մասնագիտական հաղորդակցության բնագավառում թարգմանչի համար օտար լեզվի ու մշակույթի յուրացումը կարևորագույն նախապայման է: Սակայն միայն օտար լեզվին գերազանց տիրապետելը դեռ բավարար չէ լիարժեք թարգմանության համար: Հարկ է յուրացնել նաև օտար ազգի մշակույթն ու մշակութային առանձնահատկությունները:
Գրականության ցանկ
- Թարգմանությունը որպես գիտական ուսումնասիրության առարկա և միջմշակութային փոխներթափանցման միջոց, գիտական հոդվածների ժողովածու, Երևան 2014, էջ 57
- Լ. Սարգսյան, Բանավոր թարգմանությունների հմտությունների ուսւցման ձեռնարկ, Երևան 2017
- Алексеева И.С., Введение в переводоведение: учебное пособие для студентов филологических и лингвистических факультетов высших учебных заведений. М.: Издательский центр «Академия», 2008.,
- Дановский Н.Ф., Вводное слово в искусство перевода, Москва, 2006.,
- Федоров А.В., 1983
- Швейцер А.Д. Теория перевода: Статус, проблемы, аспекты. М, 1988.