Հատված
Թարգմանությունը շատ ավելին է, քան տեքստերը մի լեզվից մեկ այլ լեզու թարգմանելը: Թարգմանությունները ցանկացած լեզվի և մշակույթի հարստացման բանալին են: Ժամանակակից աշխարհում մեծ է բառարանների դերը: Այն շատ է գնահատվում հասարակության հոգևոր կյանքում, ազգի մշակութային մտածողության մեջ: Վ.Ա.Կոզիրևն ու Վ.Դ. Չերնյակը գտնում են, որ խոսքի մշակույթի ընդհանուր մակարդակի տագնապային անկումը ստիպում է ավելի սուր կերպով զգալ բառարանի դերը՝ որպես ամենակարևոր և անփոխարինելի միջոցի, որը ձևավորում է սեփական խոսքի հանդեպ գիտակցական վերաբերմունք: Բառարանն ունի բառացանկ, կառուցվածք, նպատակ: Ըստ բառապաշարի` լինում են ծավալուն կամ լիակատար և համառոտ, ըստ նշանակության՝ դպրոցական, առձեռն, ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզու, երկլեզու, բազմալեզու, ըստ բնույթի՝ բացատրական, հոմանիշների, հականիշների, համանունների, դարձվածաբանական, ստուգաբանական, արմատական, անձնանունների, բարբառային, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլ բառարաններ:
Գրականության ցանկ
- Թարգմանությունը որպես գիտական ուսումնասիրության առարկա և միջմշակութային փոխներթափանցման միջոց գիտական հոդվածների ժողովածու, Երևան ԵՊՀ հրատարակչություն 2014
- Հայոց լեզվի դասագիրք, 10-րդ դասարան, հումանիտար հոսք, հեղինակներ Լ. Եզեկյան, Ա. Սարգսյան, Ռ. Սաքապետյան
- Алексеева И.С. Введение в переводоведение: учебное пособие. Москва, 2004
- Бархударов Л. С. Язык и перевод. Вопросы обшей и частной теории перевода. М., 1975.
- Брандес М.П. Критика перевода: Учебное пособие. — 2 — е изд. доп. М., 2006
- Будагов Р.А. «Ложные друзья переводчика»// Человек и его язык. М., 1976.
- Сергеев В.Н. Словари – наши друзья и помощники. – М.: Просвещение, 1984
- https://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1366