Հատված
Կրթությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկային քաղաքականության կարևոր գործոնը՝ առաջանալով որպես սոցիալական պրակտիկայի ոլորտ` հասարակության կողմից կուտակած փորձի, բնության, հասարակության, մարդու մասին գիտելիքների և ունակությունների պահպանման և փոխանցման համար: Կրթությունը միշտ համապատասխանել է հասարակական ֆորմացիայի որոշակի տեսակի և ծառայել դրան: Կրթությունը ներկայացնում է մարդու և հասարակության հոգևոր կյանքի յուրահատուկ ոլորտը: Այն զարգացնում է մարդու ինտելեկտը, ձևավորում է միասնական արժեքներ, զարգացնում է վեհ զգացմունքները, հոգու վեհանձնությունը, սեփական ներաշխարհն ու շրջակա միջավայրը բարելավելու և ազնվացնելու ձգտումը: Կրթությունը համարվում է մշակույթի բաղկացուցիչ մասը, նպաստում է նրա առաջընթացին: Հասարակության ընդհանուր մշակույթն իր հերթին ազդեցություն է ունենում կրթության տեսական կոնցեպտուալ հիմքերի զարգացման վրա, մասնագետների պրոֆեսիոնալ պատրաստման ժամանակին համապատասխան տեխնոլոգիաների և մեթոդների մշակման վրա: XX դարը դարձել է կրթության դարաշրջան, որը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տեսանելի պտուղներ է տվել:
Գրականության ցանկ
- Եվրոպական երկրների բարձրագույն կրթության նախարարների հանդիպման կոմյունիկ, www.armenic.am/download.php?f=51&fc=praha:
- Հանրակրթության պետական կրթակարգ, Միջնակարգ կրթության, Պետական չափորոշիչ, Երևան, 2004
- Մախչանյան Հ., Մանուկյան Ա., Մանկավարժության ընդհանուր հիմունքներ, Երևան, 1997:
- Մանկավարժություն /թարգմ.` Հ. Հարությունյան/, Երևան, 1948:
- Սարգսյան Յու. Լ., Բուդաղյան Ա. Ս., Բոլոնիայի գործընթացով դեպի եվրոպական բարձրագույն կրթական տարածք /ԵԲԿՏ/, ԲԿՌՀԱԿ, Վերլուծական զեկույց, ՀՀ ԿԳՆ ԿԱԻ, ՏԵՂԵԿԱԳԻՐ`ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, Երևան, 2007:
- Վարդումյան Ս. և ուրիշներ, Ժամանակակից Մանկավարժական Մոտեցումներ. Տեսություններ, մեթոդներ, գնահատում, Երևան, 2005: