Հատված
Հոգեբանության մեջ հանդուրժողականությունը կամ տոլերանտությունը -(լատիներենից թարգմանաբար՝ tolerantia — համբերություն, համբերատարություն, հանդուրժողականություն/ համբերությունն է, հանդուրժողականությունը ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի նկատմամբ: Այն անտարբերություն չէ, ենթադրում է ուրիշի աշխարհայացքի, կենսակերպի, հայացքների, սովորույթների ընդունում: Այլ մարդու կողմից իր աշխարհայացքին համապատասխան կենսակերպի ընդունումն է: Հանդուրժողականությունը կարող է վերաբերել նաև կոնֆլիկտներին: Այն կարող է դրսևորել ծնողն իր երեխայի նկատմամբ, այլ մարդիկ ևս: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերով «հանդուրժողականությունը» համարվում է միջազգային տերմին տարբեր կարգի հիմնախնդիրների ու կոնֆլիկտերի կարգավորման ոլորտներում Հանդուրժողականության մասին դեկլարացիայում այն ամրագրվում է որպես եզակիի դրսևորում մարդկային բազմատեսակ հարաբերություններում: Նոյեմբերի 16-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարված է որպես հանդուրժողականության միջազգային օր: 1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ:
Գրականության ցանկ
- Асмолов А.Г., Толерантность: различные парадигмы анализа // Толерантность в общественном сознании России. М.: Смысл, 1998, с. 82.
- На пути к толерантному сознанию. М., 2000, с. 8-9:
- Карандашев В. Н., Методика Шварца для изучения ценностей личности: концепция и методическое руководство. СПб., 2004, с. 54.
- Юнг К.Г., Конфликты детской души, Пер. с нем. — М.: Канон, 1997. (История психологии в памятниках). С. 60-62.
- Сонин В.А. Психолого-педагогический анализ профессионального менталитета учителя// Мир психологии. 2000. — №2. — С. 183-191.
- Олпорт Г., Личность в психологии. СПб., 2004, стр. 86.