Հատված
Հոգեբանության մեջ մարդու ինքնագնահատականը հաճախ ընկալվում է որպես իր ունակությունների սուբյեկտիվ գնահատական, բարոյական հատկություններ, նրանց վերաբերմունքը իրենց և ուրիշների հանդեպ, ինչպես նաև հասարակության մեջ իրենց տեղը: Ինքնահարգանքը կատարում է բազմաթիվ գործառույթներ, որոնց մեջ հատուկ դերակատարում է պաշտպանական և կարգավորիչ գործառույթները: Ինքնագնահատականը կարևոր դեր ունի նախադպրոցական տարիքում: Երեխայի ինքնագնահատականի վրա ազդող հիմնական գործոնները խառնվածքը, ընտանիքը և հասակակիցներն են: Իրականությունից անհամապատասխան իջեցված կամ բարձրացված ինքնագնահատականը բացասաբար է ազդում երեխայի վարքի, արարքների վրա: Բոլոր բարդույթների հիմքում ընկած է ցածր ինքնագնահատականը։ Ադեկվատ ինքնագնահատականի համար պետք է զարգացած լինի ինքնագիտակցությունը։ Ոչ ադեկվատ ինքնագնահատականի դեպքում մարդու մեջ առաջանում է թերարժեքության բարդույթ, որն էլ իր հերթին տարբեր դրսևորումներ է ստանում: Ինքնահաստատման ցանկությունը անընդհատ հետապնդում է նրան, քանի որ մարդու ինքնիրականացման պահանջմունքն անկատար է մնում: Անհատը կարող է ագրեսիվ դառնալ շրջապատի հանդեպ և իրեն հաստատված զգալու համար ընտրել ֆիզիկական ուժով ազդելու տարբերակը: Շատերի մոտ ենք մեր շրջապատում հանդիպում առաջինը լինելու ձգտումը, որը ոչ այլ ինչ է, քան «Ես»-ի զարգացման ընթացքում տրավմայի դրսևորում:
Գրականության ցանկ
- Джемс В. Существует ли сознание? // Новые идеи в философии. Сб. 4, М., 1913. Коломинский Я. Л., Жизневский Б. П. Социально-психологический анализ конфликтов между детьми в игровой деятельности // Вопросы психологии. -1990.
- Маслоу А., Мотивация и личность. СПб., 1999.
- Смирнова Е.О., Холмогорова В.М. Межличностные отношения дошкольников. Диагностика, проблемы, коррекция. М., Владос, 2003.
- Фрейд З., Введение в психоанализ: Лекции. М. 1989.