Հատված
Թեմայի ընտրության հիմնավորումը: Մաթեմատիկան մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Առանց մաթեմատիկայի հնարավոր չէ ամբողջությամբ նկարագրել, հետազոտել ու հասկանալ շատ երևույթներ, ինչպես բնության մեջ, այնպես էլ հասարակական, սոցիալ-տնտեսական բնագավառներում: Մաթեմատիկան յուրատեսակ գիտություն է: Այն նպաստում է գիտելիքների ադեկվատ ընկալմանն ու հականալուն: Լեոնարդո Դա Վինչին այդ մասին ասում է. «Ոչ մի մարդկային հետազոտություն չի կարող իրական համարվել, եթե այն չի անցել մաթեմատիկական ապացույցների միջով»: Շատ հեքիաթներում մաթեմատիկական հիմքը առերես երևում է: Հեքիաթը հետաքրքրում է երեխաներին իր կոմպոզիցիայով, ֆանտաստիկ կերպարներով, լեզվական արտահայտչականությամբ, իրադարձությունների ճկունությամբ: Երեխաներն իրենք էլ չեն հասկանում, թե ինչպես են մտովի տեղափոխվում հեքիաթի միջավայր, այդ թվում՝ նաև մաթեմատիկայի աշխարհ: Մաթեմատիկայի ուսուցման նպատակով հեքիաթների օգտագործման ժամանակ հիմնական շեշտը չի դրվում բուն նյութի ընկալմանն ու յուրացմանը, այլ այն խորապես հասկանալու, գիտակցված ու ակտիվ յուրացման վրա, քանի որ երեխաներն այսպիսով չեն հասկանում, որ մասնակցության միջոցով յուրացնում են բուն նյութը:
Գրականության ցանկ
- 3вонкин А. «Малыш и математика, непохожая на математику». Знание и сила, 1985г.
- Альтхауз Д. , Дум Э. «Цвет, форма, количество». — М. : Просвещение 1984 г.
- Блехер Ф.Н. «Счет и число в детском саду». Методическое письмо. — М.: 1945 г
- Венгер Л.А. , Дьяченко О.М. «Игры и упражнения по развитию умственных способностей у детей дошкольного возраста». -М.: Просвещение 1989 г.
- Глаголева Л.В. «Сравнение величин предметов в нулевых группах школ» Л-М. : Работник просвещения 1930г.
- Грин Р., Лаксон В. «Введение в мир числа М. : Педагогика 1982г
- Дошкольное воспитание , 1969г. № 9
- Ерофеева Т.И. и другие. «Математика дня дошкольников»,- М.: Просвещение 1992г.
- Под.ред. Запорожца А.В. и Усовой А.П. <<Психология и педагогика игры дошкольника>> М. : Просвещение 1966г.
- Հովհաննես Թումանյան, Հեքիաթներ ՝ http://armenianhouse.org/tumanyan/tales-am/