Հատված
Հռետորական արվեստի կամ ճարտասանության տեսությունը Հայաստանում սկզբնավորվել է թարգմանություններով: Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի գլխավորած Թարգմանչաց շարժումը նպաստում է դրան։ Չնայած նրան, որ ճարտասանական տեսաբանությունը Հայաստան է մուտք գործել գերազանցապես թարգմանությունների շնորհիվ, մեր երևելի պատմաբաններ, աստվածաբաններ, փիլիսոփաներ, գիտնականներ ու նաև ճարտասաններ Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Ղազար Փարպեցին, Դավիթ Անհաղթը և ուրիշներ ստեղծում են հայեցի մտածելակերպ, հայկական ոճ, հայերեն եզրաբանություն։ Հետորիկան /ճարտասանությունը/ գործառույթ է, դերակատարում: Ամեն ոք, ով մենախոսում է բազմամարդ լսարանի առջև` ունկնդիրներին որևէ բան հաղորդելու կամ համոզելու նպատակով, ճարտասան է: Ճարտասանական խոսքը մենախոսության տեսակ է` ուղղված բազմամարդ լսարանին` որևէ բան հաղորդելու, որևէ բանում համոզելու, նաև հաճույք պատճառելու նպատակով:
Գրականության ցանկ
- Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980:
- Հովսեփյան Գ., Թովմա Մեծոփեցու կյանքը, Վաղարշապատ, 1914:
- Չալոյան Վ., Ընդհանուրի և եզակիի արիստոտելյան ըմբռնումը պատմական Հայաստանում // Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը /հոդվածների ժողովածու/, Երևան, 1980: