Հատված
Թեմայի ընտրության հիմնավորումը: Ծնվելուց հետո երեխան հայտնվում է որոշակի սոցիալական միջավայրում, որտեղ խոսում են հիմնականում այս կամ այն ազգային լեզվով: Իր պահանջմունքները բավարարելու համար նա պետք է կարողանա հաղորդակցվել շրջապատողների հետ, ինչ որ կերպ նրանց հասկացնել, թե ինչի կարիք է զգում /քաղցած է, քնել է ուզում, ծարավ է և այլն/: Կյանքի առաջին ամիսներին շրջապատողների հետ երեխայի հաղորդակցությունն ունի ոչ խոսքային բնույթ /դիմախաղ, մարմնախոսություն, զանազան ձայներ և այլն/, որի միջոցները նրան տրված են ի ծնե: Ա. Ի. Բոգոմոլովան գտնում է, որ ՙխոսքի յուրաքանչյուր խանգարում սահմանափակում է երեխայի հաղորդակցությունը հասակակիցների և մեծահասակների հետ և բացասական է անդրադառնում նրա հուզական և ինտելեկտուալ ոլորտի ձևավորման վրա: Ինչով էլ որ զբաղվի մարդը, անդադար խոսում է: Խոսում է այն ժամանակ, երբ աշխատում է կամ հանգստանում, լսում է կամ մտածում: Մարդուն բնորոշ է խոսելը ճիշտ այնպես, ինչպես շնչելը ու քայլելը: Մենք շատ հազվադեպ ենք մտածում այն մասին, թե ինչ է լեզուն և ինչպես կարելի է հաղորդակցվել այլ մարդկանց հետ: Լեզվի ազդեցությունը մեզ վրա այնքան յուրահատուկ երևույթ է, որ դժվար է վստահ ու միանշանակ ասել, թե այն տրված է ի ծնե, թե մենք սովորում ենք խոսել ժամանակի ընթացքում՝ կամաց-կամաց տիրապետելով խոսքին: Պարզ է միայն մեկ բան որ մարդու կողմից ընդունված կենցաղում, աշխարհի և մեկը մյուսի հետ ունեցած հարաբերություններում կամ ինքդ քեզ հետ խոսելիս մեծ է լեզվի դերը:
Գրականության ցանկ
- Մանկավարժություն ամսագիր 1-2:Երևան,2008թ,
- Лурия А.Р. Высшие корковые функции человека и их нарушения при локальных поражениях мозга М.; 1969г
- Сеченов И. М. Избранные филисофские и психологические произжедения М.; 1947г.
- Эльконин Д.Б. Детская психология М.;2004г.Алексеева М.М., Яшина В.И. Методика развития речи и обучения родному языку дошкольников: Учеб. пособие для студ. высш. и сред, пед. учеб. заведений . — 3-е изд., стереотип. — М.: Издательский центр <<Академия>>, 2000. — 400 с.,
- Блонский П.П. Память и мышление. 2001
- Богомолова А.И. Нарушение произношения у детей: пособие для логопедов. М.: Просвещение, 1979
- Выготский Л. С. Умственное развитие в процессе обучения