Հատված
Թոքաբորբ հիվանդությունը կամ պնևմոնիան պատկանում է սուր վարակիչ հիվանդություններին: Թոքաբորբի հարուցիչներ կարող են լինել վիրուսների, բակտերիաների, սնկերի տարատեսակները: Հանդիպում են նաև այնպիսի տեսակներ, ինչպես ասպիրացիոն պնևմոնիաներն են կամ պարականկրոզային թոքաբորբերը, որոնք զարգանում են թոքային հյուսվածքների մեջ քաղցկեղային ուռուցքի շուրջը: Թոքաբորբի առաջին իսկ ախտանիշների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկին: Թոքաբորբը կամ պնևմոնիան (հունարեն՝ πνευμονία — թոքի բորբոքում), բնութագրվում է որպես թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում, որը գերազանցապես ախտահարում է ալվեոլները, նրանց մեջ առաջացնելով էքսուդացիա։
Գրականության ցանկ
- Малая медицинская энциклопедия.— М.: Медицинская энциклопедия. 1991
- Большая Российская Энциклопедия. 1994 г.
- Ա.Մ. Մինասյան, Ն,Հ, Մարտիրեսյան, Տ.Գ. Ալավերդյան, Զ.Տ.Ջնդոյան, Լ.Ք. Խաչատրյան, Լ.Հ. Սիմոնյան, Կ.Վ. Մարկոսյան, Ն.Ա. Գարեգինյան: Թոքաբանություն, Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար, Երևան, 2012