Հատված
Էկոլոգիական տեսությունները վերաբերվում են մարդաբանության ոլորտին, նվիրված են վարքային մարդաբանությանը, որը ձևակերպված է որպես «մարդու էթոլոգիա»։ Նոր զարգացող գիտաճյուղ է, ունի 80-ամյա պատմություն, տեսական և կիրառական: Մարդու էթոլոգիան ուսումնասիրում է մարդկային վարքի կենսաբանական հիմնաշերտը, համամարդկային վարքային ընդհանրականները` խաչամշակութային համեմատական մեթոդներով։ Բացահայտում է վարքային դրսևորումների ունիվերսալիաները և էթնիկական, սոցիալական, գենդերային, տարիքային տարբերակվածությունները։ Այս գիտության ընձեռած տեղեկատվությունը լայնորեն կիրառվում է ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում։ Ագրեսիայի, հաշտարարության, խուճապի, ինտելեկտուալ և ֆիզիկական առանձնահատկությունների և այլ վարքային նկարագրերի տվյալների համահավաքների կազմումը, դրանց խմբավորումն ու քարտեզագրումն ըստ տարածքային, էթնիկական և այլ հատկանիշների կարող են կարևոր ռազմավարական արժեք ունենալ:
Գրականության ցանկ
- http://publishing.ysu.am/files/Mardu_etologia.pdf
- Уильям Крейн. ՙСекреты формирования личности՚, Заказ №2216, ՙКрасный пролетарий՚, г. Москва,
- Lorenz, 1935; 1937,;1952b,
- Marler & Tamura, 1964
- Ball& Hulse, 1998
- Bateson, 1966
- Freedman, 1974,
- Bowlby, 1982,