Հատված
Հրդեհային անվտանգությունը մարդու, նրա ունեցվածքի, երկրի և հասարակության պաշտպանվածությունն է հրդեհից, որի ապահովումը կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է: Դրա համար կառավարության տարբեր օրենքներով ընդունվում են օրենսդրական ակտեր, սահմանվում են հրդեհային անվտանգության կանոններ և նորմեր: Հրդեհային անվտանգության նորմերը հատուկ կանոններ են, որոնք սահմանում են հրդեհային անվտանգության պահպանման համար տեխնիկական կամ սոցիալական պայմանների բնույթը: ՀՀ-ում նորակառույց շինություններում հրդեհային անվտանգության ապահովման նորմերն ու կանոնները տեղ են գտել ՀՀ Հրդեհային անվտանգության մասին օրենքում, որն ընդունվել է 2001թ. ապրիլի 18-ին, որի նպատակն է բնակչությանը որակյալ և հուսալի հրդեհային պաշտպանությամբ ապահովելը: Օբյեկտների, այդ թվում` շենքերի և շինությունների նախագծման և շինարարության ընթացքում պետք է կատարվեն նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջները: Շինարարությամբ, վերակառուցմամբ և տեխնիկական վերազինմամբ ավարտված օբյեկտները, այդ թվում` շենքերը և շինությունները, չեն կարող շահագործման հանձնվել, եթե այնտեղ չեն կատարվել նախագծով նախատեսված հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջները:
Գրականության ցանկ
- Յ.Շ.Ղազարյան, Հրդեհային պրակտիկան շինարարությունում և օբյեկտներում,
- ՀՀ Հրդեհային անվտանգության մասին օրենք , http://www.irtek.am/views/act.aspx?aid=13268
- http://mes.am/hy/masnageti-ankyun/item/2016/04/12/hrdeh_1/
- https://iravaban.net/41447.html