Հատված
Հայ ժողովրդի մշակույթն անցել է երկար ու բեղուն ճանապարհ: Հայ ժողովուրդը կարողացավ կարճ ժամանակում յուրացնել դարի շունչը, քայլ առ քայլ վերագտավ ու գիտակցեց իր նախնիների ստեղծած մշակութային արժեքների ոգին, և հենվելով դրա վրա, կերտեց նոր ժամանակի պահանջներին համահունչ իր մշակույթը: Այդ մշակույթի ստեղծման մեջ ներքաշվեցին նոր, աշխարհիկ ուժեր, որոնք իրենց գործունեությունը ծավալեցին բուն Հայաստանում, նպաստելով հարազատ ժողովրդի հոգևոր վերակենդանացմանը և վերափոխմանը: 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներում ստեղծված հայկական մշակույթը կարևոր օղակ եղավ հայ ժողովրդի դարավոր մշակույթի պատմության շղթայում, նոր որակ և նոր իմաստ հաղորդեց նրան, միաժամանակ հիմք դառնալով հետագա փայլուն առաջընթացի համար:
19-րդ դարը և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները հայկական մշակույթի դարավոր պատմության նոր շրջանն են: Պատմական զարգացման պայմանների բերումով օտար տիրապետությունների տակ գտնվող հայ ժողովուրդը 19-րդ դարի նախօրյակին հասարակական, քաղաքական ու մշակութային առումով նկատելիորեն ետ էր մնացել ժամանակի առաջավոր ազգերի մակարդակից: Նրա մշակույթը, որ« ուշացել էր եվրոպական չափանիշների տեսակետից, կարճ ժամանակում նկատելի վերելք ապրեց, և կանգնեց առաջավոր ժողովուրդների արվեստի կողքին:
Գրականության ցանկ
- Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում, Երևան, 2009
- Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում, Երևան, 2009
- Մարտիկյան Ե., Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 3, Երևան, 1983
- Մարտիկյան Ե., Ս. Աղաջանյան, Երևան, 1956
- Նկարիչ Ստեփան Աղաջանյան. Կյանքն ու արվեստը, Երևան, 1927
- Պարսամյան Ռ., Ս. Աղաջանյան, Երևան, 1963
- Սարյան Մ., Մեր նկարիչների խնդիրները, Սովետական գրականություն և արվեստ, 1944
- Эренбург È., На выставке М. Сарьяна, «Литературная газета», 24 апреля 1956