Հատված
Դատական գործերով պատասխանատվության ենթարկելու վարչական վարույթը կանոնակարգվում է ՀՀ Սահմանադրությամբ, վարչական դատավարության, դատական օրենսգրքերով և այլն: Վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը հարուցվում են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված անձանց հայցադիմումով։ Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումը դատարան է ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետում: ՀՀ Վարչական դատավության օրենսգրքի նորմերի ու բովանդակության վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ-ում վարչական դատավարությունը իրականացվում է հետևյալ փուլերով՝ գործի հարուցման, դատական քննության նախապատրաստական, դատական քննության, վերաքննիչ վարույթ, վարույթը վճռաբեկ դատարանում, նոր երևան եկած և նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելը: Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով վարչական դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն։
Գրականության ցանկ
- ՀՀ Սահմանադրություն, ՀՀՊՏ12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118
- ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով, ՀՀՊՏ12.28/73(1013).1 Հոդ.1186.1
- ՀՀ Դատական օրենսգիրք, ՀՀՊՏ04.18/20(544) Հոդ.489
- ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, ՀՍՍՀԳՍՏ 1985/23
- ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, ՀՍՍՀԳՍՏ 1985/23
- ՀՀ Դատական օրենսգիրք, ՀՀՊՏ04.18/20(544) Հոդ.489