Հատված
Պայմանագիրը` որպես փոխհարաբերության սուբյեկտների վարքագիծը կանոնակարգող ունիվերսալ իրավական ձև, հազարամյակներ կիրառվելով տարբեր հասարակարգերում և տնտեսավարման պայմաններում, աներկբայորեն ապացուցել է տարաբնույթ հարաբերություններ կարգովորելու և ցանկացած տնտեսական պայմաններում իր կանոնակարգիչ դերակատարությունն իրականացնելու կարողությունը: Էությամբ միմյանցից տարբերվող հասարակական հարաբերություններ կարգավորող այդ ճկուն իրավական ձևը դրսևորել է ոչ միայն իր կենսունակությունը, այլև կարգավորվող հարաբերություններին իր բնույթով և դերակատարությամբ հարմարվելու ունակությունը: Թերևս այդ առանձնահարկությունն էր հենքը, որ վարչահրամայական տնտեսական համակարգից շուկայականի անցման ընթացքում ապահովեց պայմանագրի դերի արմատական փոփոխությունը: Այդ փոփոխության շնորհիվ, շուկայական տնտեսությանը համահունչ, ընդլայնվեց պայմանագրի կիրառման բնագավառը, առաջացան մի շարք նոր տիպի պայմանագրեր, պայմանագիրը շատ դեպքերում դարձավ հարաբերությունների միակ կարգավորիչը:
Գրականության ցանկ
- Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք (ընդունվել է 1998 թվականի մայիսի 5, փոփոխությունները առ04.2015)
- Բարսեղյան Տ., Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք, երկրորդ մաս, Երևանի պետական համալսարան, Երևան, 2001թ.,
- Նահապետյան Ս., Սարգսյան Դ. Քաղաքացիական իրավունք. Երևան, Ֆինանսաբանկային քոլեջ, 2003
- Гражданское право: учеб. / С. С. Алексеев, Б. М. Гонгало, Д. В. Мурзин [и др.]; под общ. ред. чл.-корр. РАН С. С. Алексеева. — 2-е изд., пере- раб. и доп. — М.: Проспект; Екатеринбург; Институт частного права, 2009
- Гражданское право. Учебник. Часть II / Под ред. А. П. Сергеева, Ю. К. Толстого. – М.: Изд-во “ПРОСПЕКТ”, 1999,
- Чаусская О.А. Гражданское право. Курс лекций. Москва. Эксмо, 2009.