Հատված
Վերջին տասնամյակում փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. ժամանակակից աշխատողը բացի հիմնական գիտելիքներից և մասնագիտական հմտություններից պետք է կարողանա նաև մի քանի լեզվով հաղորդակցվել, որն էլ, բնականաբար, առաջ է բերում օտար լեզուներ սովորելու անհրաժեշտություն: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում անգլերենը դարձել է համաշխարհային լեզու: Այսօր աշխարհում անգլերեն է խոսում մոտ 470 միլիոն մարդ: Աշխարհի բազմաթիվ երկրներում այն դասավանդվում է կա՛մ որպես երկրոդ, կա՛մ էլ որպես օտար լեզու: Շատ երկրներ այն որպես պարտադիր ուսուցանվող առարկա ներառում են իրենց դպրոցական և բուհական կրթական ծրագրերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անգլերենի լավ իմացությունը հետագայում կօգնի իրենց քաղաքացիներին ավելի հեռանկարանային և բարձր վարձատրվող աշխատանք գտնել: Օտար լեզվի ուսուցման գլխավոր նպատակը սովորողի մոտ հաղորդակցության մշակույթի և օտար լեզվի գործնական տիրապետման հմտության ձևավորումն է: Ուսուցչի խնդիրն է՝ մշակել ուսուցման ճիշտ ռազմավարություն և սովորողների համար ստեղծել այնպիսի միջավայր, որը նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն կտա հաղորդակցման ժամանակ ակտիվություն, ինչպես նաև՝ ստեղծագործական միտք ցուցաբերել:
Գրականության ցանկ
- Աստվածատրյան Մ. «Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1985:
- Բաբայան Ա., Իսրայելյան Ա. «Օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ուսուցման մեթոդական ուղեցույց», ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2014:
- Ջաղացպանյան Ռ. «Հաղորդակցական-գործառույթային մեթոդների կիրառումը օտար լեզուների դասավանդման պրակտիկայում», գիտական հոդվածների ժողովածու «Կանթեղ», № 3. (231-238 էջեր), Երևան, 2008:
- Սահրադյան Ա. «Կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման ուղեցույց», Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2015:
- Емельянова Т.В., Медяник Г.А. «Игровые технологии в образовании». Электронное учебно-методическое пособие. Издательство ТГУ, Тольятти, 2015.
- Bowman B., Burkart G., Robson B. “TEFL/ TESL: Teaching English as a Foreign or Second Language,” Centre for Applied Linguistics, Peace Corps, Washington, 1989.
- Dugas D., DesRosiers R. “Speaking by Speaking. Skills for Social Competence,” Compass Publishing, Kiev, 2010.
- Gordon L. “The Internet and Young Learners,” Oxford University Press, New York, 2004.
- Larsen-Freeman D. “Techniques and Principles in Language Teaching,” Oxford University Press, Oxford and New York, 2000.