Հատված
Գրականությունն այսօր և՛ որպես հասարակության հոգեբարոյական կյանքի գոյության փաստ, և՛ որպես դպրոցական առարկա այն բարոյական հիմքն ու մաքուր ակունքն է, որը սնում է մարդկանց հոգևոր աշխարհը: Բարոյական համոզմունքները բուռն կերպով են ձևավորվում մանկական տարիքում: Սա նշանակում է, որ հատկապես դպրոցում պետք է արթնացնել, իսկ հետո նաև ձևավորել ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրությունն ու սերը, զարգացնել գեղեցիկի, գրական խոսքի խորության ընկալման կարողությունը և դրա բարոյական ներգործության ուժը: Հայտնի է, որ կարդալու, վերլուծելու կարողությունը ներառում է խոսքային միավորի տեսողական պատկերի՝ բառ, բառակապակցություն, նախադասություն և նրա լսաշարժողական կառույցի հարաբերակցությունը: Այդ գործընթացի եռամիասնությունը պահպանվում է կարդալու բոլոր տեսակների ժամանակ՝ անկախ նրանից ընթերցանությունը բարձրաձայն է, թե մտքում: Որքան ցածր մակարդակում է գտնվում սովորողի կարդալու կարողությունը, այնքան պետք է մեծ տեղ տալ բարձրաձայն ընթերցանությանը. բարձրաձայն կարդալն օգնում է սկսնակ ընթերցողին իմաստավորել, ճանաչել տառային սիմվոլները, հմտանալ դրանց վերարտադրման մեջ: Այս հիմնավորմամբ էլ երեխաներին պետք է սովորեցնել բարձրաձայն կարդալ, ապա աստիճանաբար անցնել մտքում կարդալուն՝ որպես տեղեկատվության ձեռքբերման ընկալման և իմաստավորման արդյունավետ միջոցի:
Գրականության ցանկ
- Գյուլամիրյան Ջ., Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2006:
- Գյուլամիրյան Ջ., Կարդալու կարողությունների և խոսքի զարգացումը տարրական դասարաններում, Երևան, 1998:
- Գյուլամիրյան Ջ., «Մայրենի լեզու» դասագրքի մեթոդական ուղեցույց, Երևան, 2004:
- Թորոսյան Կ., Չիբուխչյան Կ., Ընթերցանության դասաժամերի դերը ինքնուրույն գործունեության կազմակերպման և մտածողության զարգացման գործում // «Նախաշավիղ», Երևան, 2010, N6:
- Խաչատրյան Ս., Արտահայտիչ ընթերցանության և բանավոր խոսքի ուսուցումը տարրական դասարաններում,«Նախաշավիղ» հանդես, Երևան, 2013:
- Տեր-Գրիգորյան Ս., Հայոց լեզվի մեթոդիկա, Երևան, 1980: