Հատված
16-17-րդ դարերն ընդգրկում են իսպանական գրականության մի շրջան, որը կրում է «Ոսկեդար» անվանումը: Զարգանում է արձակը՝ իր երեք տեսակներով` ասպետական, hովվերգական, պիկարոյական վեպերով: 17-րդ դարում զարգացում է ապրում նաև բարրոկո գրական ուղղությունը, որի կրողներն էին արձակագիրներ Բալտասար Գրասիանը, Ֆրանսիսկո դե Քեվեդոն, մեծ բանաստեղծ և դրամատուրգ Լուիս դե Գոնգորան: Իսպանական բարոկկոյի շատ կարևոր առանձնահատկությունը`արվեստի արագ, յուրահատուկ «արիստոկրատիզացիան» էր, որը հատկապես արտահայտվում էր 17-րդ դարի իսպանացի գրողների լեզվի կիրառության մեջ: Բարրոկոյի գրականության մեջ էր մտնում կուլտիստական արձակը, որի հիմնական թեմաներն էին կազմում փիլիսոփայությունը, պատմական թեմաները, խրատական և գեղագիտական թեմաները: Դրանք վերաբերում էին կյանքի հիմնական հասկացություններին: Հասկացությունների սեղմ լինելու նպատակը սիմվոլների միջոցով, դրանց առավելագույն կենտրոնացումն է: Կուլտիստական արձակով գրված գրական ստեղծագործությունները կերպավորված էին այլաբանական բարդ բառապաշարով: Բացի այդ, բարրոկկոյի ժամանակաշրջանում մեծ հետաքրքրություն կար լեզվի ուղղագրությամբ և ուղղախոսության նկատմամբ: Այս ոճի մեջ հայտնի էին հումանիստ գրողներ Գոնսալո Կոռռեասը իր Կաստիլյան ուղղագրությունը և Սեբաստիան դե Կոռռեռուբիասը, ովքեր հանդիսնում են «Կաստիլյան գանձ» բառարանի հիմնադիրները: Լեզուն կառուցում էր գաղափարական արձակը և այդ արձակի հիմնադիրներն էին Ֆրանսիսկո դե Քեվեդոն, Լուիս դե Գոնգորան և Բալթասար Գարսիանը: