Հատված
Ինչպես գիտեք, «պետություն» հասկացությունն ունի բավականին բազմիմաստ նշանակություն: Այն կարելի է դիտարկել նաև «երկիր» և «ժողովուրդ» հասկացությունները, որոնց ներքո հասկացվում է որոշակի տարածքում համատեղ կենսագործունեություն իրականացնող մարդկանց հանրություն: Հաճախ պետությունը իմաստավորվում է նաև «կառավարություն» հասկացությամբ, որի ներքո էլ հասկացվում է հասարակական կյանքի ներքին կապերի ու ձևերի որոշակի ամբողջություն: Պատմական առումով պետությունը դիտարկվել է նաև որպես ընդհանուր բարեկեցություն ապահովող մարմին, որի խնդիրն է կազմակերպել և կանոնակարգել հասարակական հարաբերությունները, ինչպես նաև ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Պետություն հասկացությունն այլ կերպ կարելի է նաև սահմանել որպես սեփական տարածք և սուվերենության (ինքնիշխանության) կարգավիճակ ունեցող ազգի կամ ժողովրդի կառավարման ու կազմակերպչական գործառույթներ իրականացնող հիմնարկությունների համակարգ, որը կյանքի է կոչվել սոցիալական որոշ խմբերի կողմից իրենց տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգևոր շահերն ու ձգտումներն իրականացնելու նպատակով: Պետությունը ձևավորվել է մասնավոր սեփականության, դասակարգերի և դասակարգային պայքարի առաջացման հետ միասին: Այսպիսով, կարող ենք վստահորեն փաստել, որ պետությունը ինքնիշխան, օրինականացված բռնություն գործադրող, բազմաբնույթ քաղաքականություն իրականացնող մարմինների համակարգ է:
Գրականության ցանկ
- Գարեգին Նժդեհ, «Հատընտիր», Երևան, 2006:
- Եսայան Ա., «Դիվանագիտություն և արտաքին հարաբերության մարմիններ», Երևան, 1968:
- Խաչատրյան Բ., «Քաղաքագիտություն», Երևան, 2000:
- Խրոպանյուկ Վ., «Պետության և իրավունքի տեսություն» (թարգմ.` Խ. Հարությունյանը), 2-րդ հրատ., Երևան, 1997:
- Մարգարյան Մ., «Հայ քաղաքական էլիտա: Տեսություն և արդիականություն», Երևան, 1996:
- Մարգարյան Մ., «Քաղաքական արդիականացման և զարգացման հիմնահարցեր», Երևան, 2004:
- Պետրոսյան Ռ., «Քաղաքագիտություն», Երևան, 2004:
- Սարգսյան Ա., «Փիլիսոփայության դասընթաց», Երևան, 2008:
- Алексеев С., «Теория государства и права», Москва, 1985.
- Альтерматт У., «Этнонационализм в Европе», Москва, 2000.
- Вебер М., «Объективность» познания в области социальных наук и социальной политики // Левит С. Я. Культурология. XX век. Антология. Москва, 1995.