Հատված
XIX դարի վերջին տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիան համարվում էր աշխարհի ամենահզոր պետությունը, որն ուներ ահռելի գաղութային տիրույթներ աշխարհի տարբեր հատվածներում ու տարբեր մայրցամաքներում: Բրիտանական կայսրությունն այդ ժամանակ ակտիվ գաղութային քաղաքականություն էր իրականացնում` փորձելով ամրապնդել սեփական դիրքերը նվաճված գաղութային տիրույթներում: XIX դարի վերջին Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից էր դարձել մերձավորարևելյան ուղղությունը: Բրիտանիայի ղեկավարությունը ձգտում էր իր գերիշխանությունը պահպանել Միջերկրածովյան ավազանում և Օսմանյան կայսրությունը դնել իրենից կախյալ վիճակում: Իսկ այս ամենն, իր հերթին, պետք է ապահովեր Մեծ Բրիտանիային անարգել ելք դեպի իր Արևելյան Ասիայի և հատկապես` Հնդկաստանի գաղութներ: XIX դարի 70-ականների սկզբին Բրիտանիան համառորեն փորձում էր մեծացնել իր ազդեցությունը և մասնավորապես` Եգիպտոսի ուղղությամբ, որի ռազմավարական նշանակությունը էլ ավելի էր մեծացել հատկապես Սուեզի ջրանցքի կառուցումից հետո: Այս ուղղությամբ առաջին քայլերից մեկը եղավ 1874 թ-ին Սուեզի ջրանցքի բաժնետոմսերի 44%-ի գնումը: Եգիպտոսի օկուպացիային նախապատրաստման մյուս կարևորագույն քայլը 1882 թ-ին Կիպրոսի նվաճումն էր, որը հետագայում բրիտանացիների համա դարձավ հենակետ` Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների իրականացնելու համար:
Գրականության ցանկ
- Арутюнян С., «Укрепление позиции британской империи в Египте 80 – 90-х гг. XIXв.», Ереван, 1989.
- Бажан Н., «Политика Великобритании на Ближнем Востоке: история и современность» // Мир и политика, Москва, 2010, №1.
- Волобуев О., «Россия: государственные приоритеты и национальные интересы», Москва, 2000.
- Дроговоз И., «Англо-бурская война 1899-1902 гг.», Минск, 2004.
- Жигарев С., «Русская политика в восточном вопросе. (Ее история в XVI – XIX вв. Критическая оценка и будущие задачи)», Историко-юридические очерки: В 5 т. Т.2. Москва, 1896.
- Карпов С., «История средних веков», В 2 т., Т. 2, Москва, 2000.
- Кошелев В., «Египет: уроки истории. Борьба против колониального господства и контрреволюции (1879 – 1981)», Москва, 1984.
- Мак-Коль М., «Султан и державы», СПб, 1897.
- Потëмкин В., «История дипломатии (1872 — 1919)», Том II, Москва, 1945.
- Урланис Б., «Войны и народонаселение Европы», Москва, 1960.