Հատված
1990-ական թվականների սկիզբը աչքի ընկավ կարևոր աշխարհաքաղաքական փոփոխություններով: Արդյունքում Հարավային Կովկասի նկատմամբ կրկին ակտիվացավ Թուրքիայի քաղաքականությունը: Թուրքիան միշտ էլ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս տարածաշրջանի նկատմամբ, սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո ստիպված էր իր հավակնությունները մի կողմ թողնել: Դեռևս 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով ճշգրտվել էր խորհրդա-թուրքական սահմանը, որը ապահովեց 70-ամյա կայունություն: Սառը պատերազմի տարիներին, երբ Արևմուտքը պայքարում էր Խորհրդային Միության դեմ, Թուրքիան ևս ընդգրկված էր այդ պայքարում և համարվում էր ամենակարևոր հենակետը տարածաշրջանում: Սա էլ ավելի կարևորվեց, երբ Թուրքիան վերջնականապես կողմնորոշվեց դեպի Արևմուտք՝ 1952 թ. ապրիլի 2-ին դառնալով ՆԱՏՕ-ի անդամ: Հարավային Կովկասը` որպես աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջան, միշտ էլ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Թուրքիայի համար: «Սառը պատերազմի» տարիներին ԽՍՀՄ-ի հետ ընդհանուր սահմանի առկայությունը մեծապես բարձրացնում էր Թուրքիայի նշանակությունն Արևմուտքի համար, քանի որ Արևելք-Արևմուտք հակամարտության պայմաններում Թուրքիան կարևորագույն հենակետ էր Արևմուտքի համար Արևելքից եկող սպառնալիքին դիմագրավելու գործում: Մասնավորապես, խորհրդային վտանգից Արևմտյան Եվրոպային պաշտպանության ընդհանուր համակարգում Թուրքիան դիտվում էր որպես ՆԱՏՕ հարավային թև:
Գրականության ցանկ
- Ավագյան Ա., Թուրք ազգայնամոլների գործունեությունն Ադրբեջանում 1990- 1994թթ., Հայկական բանակ, 3(49), 2006:
- Անանյան Ա., Հայոց ցեղասպանությունը հայ-թուրքական երկխոսության հարցի համատեքստում, Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր, Երևան, 2004:
- Մինասյան Ն, Թուրքիայի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում 1991-2007 թթ., Եր. 20Մինասյան Ն., Թուրքիայի քաղաքականությունը
- Գ.Չոբանյան, Իսլամի քաղաքական դերը հետխորհրդային Ադրբեջանում, 21-րդ ԴԱՐ, #2 (48), Երևան, 2013, էջ 71:
- Կենտրոնական Ասիայում 1991-2007 թթ., Եր. 2013, էջ 23:
- Գրիգոր Արշակյան, Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում 1991-2001թթ., Երևան, 2009։ էջ 3813, էջ 23:
- А.Юнусов, Ислам в Азербайджане, Баку, 2004.
- Коджаман О., Южный Кавказ в политике Турции и России в постсоветский период, М., 2004.
- Makovsky A. The New Activism in Turkish Foreign Policy (Sais Review, V. 19, Issue 1, Winter-Spring, 1999, p. 97).
- Sultanova, Azerbaijan Backing Turkey’s Crackdown on Gülen Movement, April 15, 2014, http://www.eurasianet.org/node/68274
- Crisis Group interviews, Turkish teachers, north Azerbaijan, October 2007, Azerbaijan: Independent Islam and The State, p. 9, note 91.