Հատված
Հարավսլավիայի քայքայմանն ու փլուզմանը անմիջականորեն նպաստեցին երկու գործոն: Առաջին` դա հզոր ու անփոխարինելի առաջնորդ Բրոզ Տիտոյի մահն (1980 թ.), իսկ երկրորդը` նրա հաջորդների իրականացրած քաղաքականության ձախողումը: 1940-ական թվականների վերջից 1960-ական թվականների սկիզբ ընդգրկող ժամանակահատվածում Սոցիալիստական Հարավսլավիայի ղեկավարությունը հիմնվում էր «պրոլետարական ինտերնացիոնալիզմի», էթնո-տարածքային դաշնության և Իոսիֆ Բրոզ Տիտոյի անձնական դիկտատուրայի հիման վրա: 1960-ական թվականների կեսերից Հարավսլավիայի կոմունիստների միության (ՀԿՄ) ներսում պայքար սկսվեց մի կողմից բարեփոխումների կողմնակիցների, մյուս կողմից` «կոշտ գծին» հարող և կենտրոնամետ իշխանական ուժերի միջև: 1971 – 1972 թթ-ին Խորվաթիայի, Սերբիայի և Սլովենիայի առաջնորդների կողմից բարեփոխումների շարժումը անհանգստացրեց Բրոզ Տիտոյին: Նա դաժան հաշվեհարդար տեսավ այդ շարժման ղեկավարների հետ: Սկզբում 1971 թ. վերջ դրվեց «ական գարնանը», իսկ 1972 թ-ին պարտության կրեցին նաև Սերբիայի «լիբերալները»: Նույն ճակատագրին արժանացան նաև Սլովենիայի «տեխնոկրատները», Բոսնիա և Հերցոգովինայի ու Մակեդոնիայի կոմունիստական միությունների բարեփոխիչները: Այսպես, 1974 թ-ին ՀՍՖՀ-ում ընդունված նոր Սահմանադրությունը, որը հետագայում ստացավ «զսպման և հակազդման համակարգ», այսինքն սերբական բնակչությունը իայում և Բոսնիայում հանդիսանում էր հակազդող ուժ տեղի բնակչության ազգային-ազատագրական ձգտումներին, իսկ Սերբիայի տարածքում ինքնավարություն ստացած Կոսովոն և Վոյեվոդինան համարվում էին սերբ ազգայնականներին զսպող գործոն:
Գրականության ցանկ
- Гуськова Е., «История югославского кризиса (1990 – 2000 гг.)», Москва, 2001.
- Коллектив авторов, «Югославия в XX веке: Очерки политической истории», Москва, 2011.
- Чиркович С., «История сербов», Москва, 2009.
- Akhavan P., Howse R., «Yugoslavia, the Former and the Future: Reflections by the Scholars from the Region», Washinghton: Brookings Institutions Press, 1995.
- Cohen R., «Hearts Grown Brutal: Sagas of Saraevo», Random House, 1998.
- Craig Nation R., «War in the Balkans 1991 — 2002», U.S. Army War College, 2003.
- Holbrooke R., «To End a War», New York, 1999.
- Kaufman J., «NATO and the Former Yugoslavia: Crisis, Conflict, and the Atlantic Alliance», Rowman & Littlefield Publishers, 2002.
- Lampe J., «Yugoslavia as History: Twice There Was a Country», Cambridge University Press, 1996.
- Liang-Fenton D., «Implementing U.S. Human Rights Policy: Agendas, Policies, and Practices», United States Institute of Peace, 2004.
- Smith A., «State-Making and Nation-Building», Oxford : Oxford University Press, 1986.