Հատված
ՀՀ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք (82-րդ հոդվ.): Այն հանդիսանում է աշխատողների կենսական կարևոր իրավունքներից մեկը, առանց որի` անհնարին կամ ծայրահեղ դժվար կարող է դառնալ ընդհանրապես մարդու նորմալ կենսագործունեության և, մասնավորապես, աշխատողների աշխատանքի կազմակերպումն ու կիրառումը՝ առանց նրանց կյանքին, առողջությանն ու աշխատունակությանը վնաս պատճառելու «Հանգստի իրավունք» արտահայտությունը հասկացվում է երկու իմաստներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ իմաստով հանգստի իրավունքն աշխատանքային իրավունքի առանձին ինստիտուտ է, որն իրենից ներկայացնում է ՀՀ գործող օրենսդրության այն իրավանորմերի ամբողջությունը, որոնք սահմանում են աշխատողների (սովորական վարձու աշխատողներ, հանրային ծառայողներ և այլն) հանգստի ժամանակի հասկացությունը, տեսակները, դրանց տրամադրման կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները:
Գրականության ցանկ
- ՀՀ աշխատանքային օրենսգիրք (2004)
- Трудовое право России. Ю. П. Орловский, А. Ф. Нуртдинова. Москва 2008
- Гусов К.Н., Толкунова В.Н. Трудовое право России. Учебник. М: “Юрист”, 2003
- ՀՀ Սահմանադրություն (1995)