Հատված
1918 թվականին անկախության զարգացումը մեծ դեր ունեցավ հայկական մշակույթի և արվեստի զարգացման գործում: 1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանում լայնորեն ծաղկում ապրեց ճարատարապետությունը ոչ միայն ճարտարապետական հարուստ ավանդույթների, նաև համաշխարհային ճարտարապետության զարգացման համատեքստում: Ճարտարապետների ավագ սերնդի նահապետ Ալեքանդր Թամանյանի ղեկավարությամբ մշակվեց Երևանի կառուցապատկման գլխավոր հատակագիծը: Համաշխարհային ճարտարապետական փորձը հաշվի առնելով՝ տաղանդավոր ճարտարապետն ու քաղաքաշինարարը ձեռնամուխ եղավ Երևանի նախագծմանը: Չնայած պատմական ոչ երկարատև շրջանին՝ խորհրդային ճարտարապետությունն արձանագրեց մեծ նվաճումներ: 20-րդ դարասկզբին ճարտարապետության գլխավոր ճյուղը քաղաքաշինությունն էր: Նախագծվում և կառուցվում էին 1-2 հարկանի բնակելի, սրահային տներ, առանձնատներ և այլն: Իրականացվել է նաև հասարակական շենքերի շինարարություն: Բնակելի ճարտարապետությունը զարգացում ապրեց՝ պայմանավորված նաև սոցիալական և համակարգային այլ փոփոխություններով, նոր աշխարհայացքով:
Գրականության ցանկ
- Կարապետյան Մ., Գևորգյան Է., Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին, Երևան, 2007
- Հայկական սովետական հանրագիտարան, հ. 6, Երևան, 1980:
- Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992
- Քերթմենջյան Դ., Հայկական ճարտարապետությունը անկախության տարիներին, Հայ արվեստի հարցեր, Երևան, 2010
- Քերթմենջյան Դ., Բնակելի ճարտարապետության զարգացումը Հայաստանում անկախության ժամանակաշրջանում, «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, 2017, N4