Հատված
Օդրի Հեփբերնը նշանավոր պարուհի է, ֆոտոմոդել, նորաձևության աստղ, հանրահռչակ դերասանուհի։ Ծնվել է 1929 թ. մայիս 4-ին Բելգիայում Օդրի Քեթլին Րասթոն անվամբ, հետագայում վերագրանցվել է որպես Օդրի Քեթլին Հեփբերն-Րասթոն։ Նա 21-րդ դարում էլ շարունակում է մնալ ոճի և կանացիության խորհրդանիշ: Օ. Հեփբերնը մանկության և պատանեկության տարիները անցկացրել է Նիդեռլանդներում, հետագա տարիներին՝ նաև Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր: Անգլիայում և Հոլանդիայում հաճախել է մասնավոր դպրոցներ: Մանկության տարիներին սովորել է Լոնդոնում, որտեղ երազել է զբաղվել բալետով՝ նպատակ ունենալով դառնալ պարուհի: Մեծ դառնությամբ ստիպված է եղել հետագայում հրաժարվել է այդ երազանքից, քանի որ պարզվել է, որ ֆիզիկական չափորոշիչներով չի բավարարում պրիմա բալերինայի պահանջներին։ Նրան համարեցին շատ բարձրահասակ՝ բալետով զբաղվելու համար: Դերասանական առաջին փորձերն Օ. Հեփբերնն արել է բրիտանական մի քանի երաժշտական ֆիլմերում։