Հատված
Բոլոր ժամանակներում մարդուն հետաքրքրել են հոգեկան իրականության գաղտնիքները: Լինելով անտեսանելի՝ հոգին կենդանացնում է տեսանելին, լինելով աննյութական, հոգին շարժում է նյութը, լինելով անզգայելի՝ հոգին օժտում է զգայությամբ: Մարդը բոլոր ժամանակներում համոզված է եղել, որ հոգին գոյություն ունի, որ այն կազմում է իր էության հիմքը և միշտ փորձել է ավելին իմանալ նրա մասին: Ժամանակակից գիտական համակարգում հոգեկան իրականության օրինաչափությունների բացահայտման պարտականությունը դրված է «հոգեբանության», մասնավորապես հոգեբանության հիմունքնների վրա: Հոգեբանություն հասկացությունը որպես հոգու մասին գիտություն գործածության մեջ է դրվել 16-րդ դարում:
Գրականության ցանկ
- Դավիթ Թորոսյան, Հոգեբանության հիմունքներ
- Ալբերտ Նալչաջյան, Հոգեբանության հիմունքներ,Եր., 1997
- https://arminesarafyan.wordpress.com/2014/03/07/%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/