Հատված
Յուրաքանչյուր ֆիրմա շուկայում հաջող գործունեություն է ծավալում այնքան ժամանակ, քանի դեռ իր կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները համապատասխանում են մարքեթինգային միջավայրին: Ֆիրմայի մարքեթինգային միջավայրը ձևավորվում է ֆիրմայում գոյություն ունեցող բազմաթիվ գործոններից և ֆիրմայից դուրս գործող սուբյեկտներից, որոնք նպաստում են մարքեթինգային ծառայությունների զարգացմանը, ինչպես նաև նպատակային սպառողների հետ հարաբերությունների պահպանմանը: Մարքեթինգային միջավայրը իրենից ներկայացնում է ֆիրմայի սահմաններում և առավելապես նրա սահմաններից դուրս գործող սուբյեկտների և ուժերի ամբողջություն, որոնք ներգործում են մարքեթինգային ծառայության և նպատակային սպառողների փոխազդեցության ամրապնդման ու զարգացման վրա: Մարքեթինգային միջավայրը պարունակում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ վտանգներ ֆիրմայի գործունեության համար:
Գրականության ցանկ
- Ф. Котлер и др. ,, Осноновы маркетинга ” Москва 2011г.
- «Маркетинг» учебник под. ред. Н. П. Вищекина, Москва 2004г.
- Ф. Котлер, Л.Амстронг «Осноновы маркетинга», Москва 2004г.