Հատված
Հայկական հարցն ունի խորը արմատներ: Պատմագրության մեջ չկա հստակ ժամանակագրական շրջան կամ տարեթիվ, որն ազդարարում է Հայկական հարցի ծնունդը: Իրականում Հայկական հարցը մշտապես բարձրացվել է, տարբեր ժամանակաշրջաններում, միջազգային տարբեր իրավիճակներում, երբ հայ ժողովրդի խնդիրներին լուծում տալու բարենպաստ հնարավորություն էր ստեղծվում: «Հայկական հարց» եզրույթը, որպես այդպիսին, գործածության մեջ դրվեց XIX դարի 70-ականների վերջին, մասնավորապես ռուս-թուրքական պատերազմից հետո, այն ինչ, Հայկական հարցի պատմական տարեգրության մեջ կարելի էր ներառել նաև Խաչատուր Գաղատացու, Մահտեսի Մուրադ Բաղիշեցու, Հակոբ Ջուղայեցու, Իսրայել Օրու, Հովսեփ Էմինի, Շահամիր Շահամիրյանի, Մովսես Բաղրամյանի գործունեությունը, ովքեր XVII — XVIII դարերի ընթացքում եվրոպական տարբեր արքունիքների տիրակալների դատին էին ներկայացրել հայ ժողովրդի խնդիրը: Վերոնշյալ քաղաքական գործիչներից յուրաքանչյուրն իր ավանդն ունեցավ Հայկական հարցի ձևավորման գործում: Սակայն պետք է փաստել մի իրողություն, որ Հայկական հարցը «ծնվեց» 1878 թ-ին Բեռլինի կոնգրեսում, որտեղ, ռուս-թուրքական պատերազմի (1877 — 1878 թթ.) ավարտից հետո հայ ժողովրդի խնդիրներն ու ազգային ինքնուրույնության հարցը Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող մյուս ժողովուրդների ազատագրության հարցի հետ միասին նեկայացվեց միջազգային դատին: Ցավոք սրտի, տվյալ ժամանակաշրջանում ո´չ Բեռլինի կոնգրեսը, ո´չ էլ մեր հայազգի Առաքել Դադայանի շքեղ տանը ստորագրված Սան-Ստեֆանոյի պայմանագիրը չարդարացրեցին հայության արդար սպասումները:
Գրականության ցանկ
- Ասրյան Ա., Պողոսյան Ս., «Հայոց պատմություն», Երևան, 2009:
- Ավետիսյան Հ., «Հայկական հարցը 1918 թվականին», Երևան, 1997:
- Թորոսյան Շ., «Ծովային ելքի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում 1919 – 1920 թվականներին», Երևան, 2017:
- Կիրակոսյան Ջ., «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում: (1828 – 1923 թթ.)», Երևան, 1972:
- Պողոսյան Ս., «Փարիզի վեհաժողովի հայկական հուշագիրը և նրա հետագա ճակատագիրը». Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր, 2002, № 6:
- Սարգսյան Ե., «Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914 – 1918 թթ.», Երևան, 1964:
- Սիմոնյան Հ., «Հայոց պատմություն», Երևան, 2012:
- Լոուրենս Արաբացի, «Այդ անտանելի հայերը» − https://www.academia.edu/ԼՈՈՒՐԵՆՍ_ԱՐԱԲԱՑԻ_Այդ_անտանելի_հայերը_ (բացված` 19. 04. 2019)