Հատված
Ներկայումս հաշմանդամության ընկալման վերաբերյալ գոյություն ունեն և պրակտիկայում կամա թե ակամա կիրառվում են երկու մոդելներ՝ բժշկական ու բարեգործական և սոցիալական, որոնցից յուրաքանչյուրը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչն է որոշիչ «հաշմանդամ» բառի մեջ։ Հաշմանդամության բժշկական մոդելն ի հայտ եկավ XIX դարում բժշկության զարգացման շնորհիվ: Այն դիտարկում է մարդկանց միջև ֆիզիկական և հոգեկան բնույթի տարբերությունները բժշկական հայեցակարգի ներքո՝ որպես ախտաբանական շեղում, արատ, այսինքն՝ ոչ լիարժեքություն: Այս մոդելը ենթադրում է, որ Հաշմանդամության ունցող անձը (ՀՈՒԱ) ստանձնում է «հիվանդի դերը» և, հետևաբար, ըստ Պարսոնսի 3, կախվածության մեջ է ընկնում բժշկից, առողջապահական կամ այլ համակարգից: Ըստ էության, սա հասարակությունից բացառված անձ է, որն ի վիճակի չէ անկախ ապրելու, չի ստանձնում պատասխանատվություն և պարտականություններ հասարակության առջև և կարգավիճակի բարձրացում է ակնկալում միայն «բուժվելու», այն է՝ ախտաբանությունից ազատվելու միջոցով:
Գրականության ցանկ
1. Զեկույց, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական վերականգնման և զբաղվածության վերաբերյալ», Երևան 2011թ.
2. Всемирный доклад об инвалидности, 2011, Всемирная организация здравоохранения http://www.who.int/disabilities/world_report/2011/report/ru/
3. Parsons T. The Social System, London, 1951
4. Freire P. Pedagogy of the Oppressed, New York, 2005