Հատված
Իրացվելիության ռիսկը հանդիսանում է բանկային առանցքային ռիսկերից մեկը, որի կառավարման մակարդակից մեծապես կախված է բանկի ֆինանսական կայունությունը: Պատահական չէ այն փաստը, որ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն բանկն անվճարունակ է, եթե` ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի օրինական պահանջները: Ըստ էության իրացվելիության ռիսկը նույնացվում է բանկի անվճարունակության, սնանկության հետ: Վերջնահաշվում, բանկերի ֆինանսական վիճակի վատթարացման, անվճարունակության և սնանկության հայկական փորձը ցույց է տալիս, որ ընդգծված կորելացիոն կապ գոյություն ունի իրացվելիության հիմնական տնտեսական նորմատիվների խախտումների և անվճարունակության (սնանկության) միջև: Իրացվելիության նորմատիվների սահմանաչափերի խախտումները հանդիսանում են բարոմետր, որոնք վկայում են բանկի ֆինանսական վիճակի վատթարացման մասին:
Գրականության ցանկ
1. ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»
2. ՀՀ օրենքը «Բանկերի և բանկային գործունեության մասին»
3. ՀՀ օրենքը «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»
4. ՀՀ օրենքը «Բանկերի սնանկության մասին»
5. «Բանկային գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2
6. «Բանկերում վերստուգումներ իրականացնելու» ձեռնարկ
7. «Բանկերի նկատմամբ հեռակա վերահսկողության իրականացման» ձեռնարկ
8. «Իրացվելիության ռիսկի կառավարման ձեռնարկ»
9. ՀՀ ԿԲ Խորհրդի N255-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (քամելս) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը»