Հատված
Ապահովագրությունը հասարակության տնտեսական հարաբերությունները կարգավորող կարևոր օղակներից մեկն է, որը պատմական խոր արմատներ ունի: Հանդիսանալով հասարակական վերարտադրության գործընթացի տարր` ապահովագրությունը ծագել և զարգացել է որպես բնական և այլ պատահական, ավերիչ պատահարների հետևանքով առաջացած վնասի փոխհատուցման եղանակ` հիմնված շահագրգիռ տնտեսվարող սուբյեկտների և մարդկանց միջև վնասի համահավասար բաշխման վրա: Վնասի բաշխման սկզբնական ձևը բնեղեն ապահովագրությունն էր` կապված հեշտ բաժանելի համասեռ արդյունքի ստեղծման և վերաբաժանման հետ: Ապահովագրական պահուստները ձևավորվում էին կամ անցանկալի դեպքերի հետևանքով վնասի առաջացումից հետո ապահովագրության առանձին մասնակիցների վճարումներից, կամ էլ բերքահավաքի ավարտին բոլոր մասնակիցների (ըստ շնչերի) հավասար վճարումներից:
Գրականության ցանկ
1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենք,Ե, 2007
2. Ազիզբեկյան Վ.Ս., «Ապահովագրական շուկայի զարգացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում»,Ե 2013
3. Բադալյան Լ.Հ., «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», Եր. 2010
4. Գևորգյան Վ.Գ.,«Ապահովագրական համակարգի կարգավորման արդի հիմնախնդիրներ ՀՀ-ում»,Ե,2015
5. Դավթյան Ս., «Գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը որպես վարկավորման արդյունավետության բարձրացման գործոն»,Ե, 2014
6. Կիրակոսյան Կ., «Ապահովագրական գործ», Եր. 2003
7. Հարությունյան Գ., «ՀՀ ապահովագրական ընկերությունների պորտֆելի կանխատեսման հնարավորությունները որպես ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության ապահովման նախապայման», 2013
8. Ճուղուրյան Ա., Աբգարյան Կ., «Ապահովագրական գործ», Եր. 2007
9. Ապահովագրական ընկերությունների տարեկան հաշվետվություններ