Հատված
Տնտեսապես զարգացած երկրներում փոքր կազմակերպությունների դերը հատկապես կարևորվում է սոցիալ-տնտեսական և բնակչության զբաղվածության ընդլայնման խնդիրների լուծման գործում: Փոքր բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ստեղծման գործում պետական ազդեցության ուղղությունների շարքում առանձնացվում է ֆինանսավարկային համակարգի կարգավորման անհրաժեշտությունը: Միայն լայն ֆինանսավարկային աջակցության պայմաններում է հնարավոր ապահովել փոքր բիզնեսի հիմնական որակական հատկանիշները՝ հարմարվողականությունը սպառողական պահանջարկի կտրուկ փոփոխություններին՝ արտադրանքի տեսականու փոփոխության և արդիականացման միջոցով: ՓՄՁ ֆինանսական օժանդակության համար կիրառվող մեթոդներն ու գործիքները հանդիսանում են շուկայական տնտեսության պետական կարգավորման կարևոր տարրերից: ՓՄՁ ոլորտի պետական աջակցության միջազգային փորձը ստորև ներկայացնենք մի քանի երկրների օրինակով:
Գրականության ցանկ
1. ՀՀ օրենքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին», 05.12.2000
2. «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասինե ՀՀ օրենքի մեջ փոփխություն կատարելու մասին 01.01.2011թ։
3. ՓՄՁ պետական աջակցության 2016-2018թթ ծրագրերը: Հայաստանում ՓՄՁ զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթներ
4. Մ.Մելքումյան «Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպումե «Զանգակ-97ե ՍՊԸ, 2014
5. Մ.Մելքումյան և Վ. Հակոբյան «Ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունումե Երևան 2008
6. Մրցակցություն և կարգավորում/ Մելքումյան Մ. և ուրիշներ.–Եր.։ Տնտեսագետ, 2014 – 90 էջ.- («Ամբերդե մատենաշար)։
7. Կիրակոսյան Գ. Տնտեսագիտության տեսություն, , Երևան, 2000
8. Հարությունյան Վ., Հարկային քաղաքականության և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում։ Եր., «Զանգակ 97», 2003