Հատված
Ցանկացած երկրի համար պետական բյուջեն կարևոր դեր է խաղում նրա տարածքում ստեղծված հասարակական ամբողջական արդյունքի, մասնավորապես, ազգային եկամտի բաշխման ու վերաբաշխման գործում: Պետական բյուջեի միջոցով նյութական արտադրության ոլորտում ստեղծված ազգային եկամտի վերաբաշխման հիման վրա ձևավորվում են դրամական միջոցների անհրաժեշտ կենտրոնացված ֆոնդեր, որոնք ուղղվում են ոչ արտադրական ոլորտի պահպանման ծախսերը ֆինանսավորելուն: Բյուջեի միջոցով տնտեսության որոշ ճյուղերում և վարչատարածքային շրջաններում նոր ստեղծված արդյունքը վերաբաշխելու հիման վրա ֆինանսական անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծվում տնտեսության առանձին ճյուղերի ու շրջանների բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար: Եվ վերջապես, ազգային եկամտի վերաբաշխման անհրաժեշտությունը թելադրված է ընդհանուր հանրապետական նշանակության սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման պահանջով:
Գրականության ցանկ
1. «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք , Ընդունված ԱԺ-ի կողմից, 1997
2. Ա. Ջանջուղազյան, Բյուջեների կատարման գործընթացը ՀՀ-ում, Երևան 2007
3. Ալավերդյան Յու. և ուրիշներ, «Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե» Երևան 2007
4. Ալավերդյան Յու., «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգը», Երևան 2003
5. Բադանյան Լ. Հ. և ուրիշներ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», Երևան 2010
6. Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում, Երևան 2016
7. Կիրակոսյան Գ., «Տնտեսագիտության տեսություն» ուսումնական ձեռնարկ, “Տնտեսագետ”, Երևան 2009
8. Հայաստանի Հանրապետություն Պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների առաջնահերթությունները, THE WORLD BANK, 2010
9. Հարությունյան Վ. «Բյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը ՀՀ-ում» Երևան 2003
10. ՀՀ 2020-2022 պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր, https://www.gov.am/files/docs/3502.pdf