Հատված
Տնտեսությանը պետական միջամտության անհրաժեշտությունը հիմնավորել են դեռևս մերկանտիլիստները և այդ սկզբունքը կիրառել գործնականում: Այնուհետև ֆիզիոկրատները կարևորվեցին ազատականության սկզբունքը և պետական միջամտության մերժման վրա հիմնված մոտեցումը: Իսկ դասական դպրոցի հիմնադիր Ադամ Սմիթը առաջ քաշեց անտեսանելի ձեռքի գաղափարը, համաձայն որի շուկան գործում է արդյունավետ՝ մերժելով պետական միջամտության անհրաժեշտությունը: Իսկ պետության գործառույթների առումով Սմիթի տեսակետն այն է, որ բնական ազատության համակարգում միապետը պետք է կատարի միայն երեք պարտավորություն՝ բարձր նշանակալիության, բայց դրա հետ միասին՝ հստակ, պարզ և հասկանալի: Առաջին՝ հասարակությանը պաշտպանել ուրիշ անկախ պետությունների կողմից բռնության ցանկացած ակտից կամ հարձակումից: Երկրորդ՝ յուրաքանչյուր քաղաքացու հնարավորին չափով պաշտպանել անարդարությունից կամ ճնշումից, կամ էլ սահմանել արդարադատության հստակ համակարգ: Եվ երրորդ, ստեղծել և պահպանել հասարակական որոշ ձեռնարկություններ և հաստատություններ, որոնք երբեք չի կարող ստեղծել ու պահպանել մասնավոր անձը կամ խումբը:
Գրականության ցանկ
1. ՀՀ առևտրային բանկերի 2017-2018 թթ. հաշվետվություններ
2. ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության եռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության դրամաշնորհային ծրագիր, (հաստատվել է ՀՀ ՀՊ 2018թ. դեկտ. 28-ի թիվ 21/3 որոշմամբ)
3. ՀՀ կառավարության ծրագիր, 2019
4. ՀՀ Կառավարության ծրագիր, 2020
5. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական նյութեր, http://www.mineconomy.am/hy/86
6. Մակրոտնտեսական կարգավորում/ Հ. Բ. Ղուշչյանի խմբ. և ղեկ., Եր., Տնտեսագետ, 2002
7. Աղաջանյան Հ., Պետությունը և տնտեսությունը: Եր., Տնտեսագետ, 2004
8. Մուրադյան Ս., Անցումային տնտեսության պետական կառավարումը //Հանրային կառավարում, գիտական հանդես, Երևան, 2006
9. Մուրադյան Ս., Տնտեսության պետական կարգավորման գործառույթներն ու իրավական մեթոդները, Պետություն և իրավունք ամսագիր, 2015
10. Ջեյմս Դ.Գոռթնի, Ռիչարդ Լ.Ստրոուպ, ՏՆտեսագիտություն, Մասնավոր և հասարակական ընտրություն, ութերորդ հրատարակություն