Հատված
Գործուն բառապաշարի մեջ մտնում են ամենօրյա գործածական այն բառերը, որոնց իմաստները հասկանալի են տվյալ լեզվով խոսող հանրության համար, իսկ ոչ գործուն բառապաշարի մեջ մտնում նե այն բառերը, որոնք տվյալ լեզվով խոսողը հասկանում է կամ դրանց իմաստը կարող է հասկանալ համատեքստից: Դրանք հիմնականում հասկանալի ծանոթ բառեր են, բայց ամենօրյա հաղորդակցության ժամանակ չեն կիրառվում: Գործուն բառապաշարի մեջ մտնող համագործածական բառերը կազմում են բառապաշարի ամենաստվար մասը, հանդես են գալիս համազգային լեզվի բոլոր ոլորտներում, ունեն կիրառության մեծ հաճախականություն, բառապաշարի հիմքն են կազմում և ընկած են հաղորդակցման գործառույթի հիմքում գործառական բոլոր ոճերում, չունեն կիրառական որևէ սահմանափակում, ուստի և հաճախ կոչվում են նաև միջոճական բառեր: Ինչպես նշում է Է. Աղայանը, նշված բառերը ընդհանուր են, և գործ են ածում բոլոր նրանք, ովքեր խոսում են ժամանակակից հայերենով՝ անկախ նրանց զբաղմունքից, կրթությունից, հասարակության մեջ ունեցած դիրքից, տարիքից, սեռից և այլ հանգամանքներից: Այդ բառերից են՝ գնալ, գալ, տեսնել, ասել, ուտել, խմել, հաց, ջուր, տուն, բերան, ոտք, ձեռք, աչք, ծառ, կարմիր, կապույտ, կանաչ, մեծ, փոքր, ես, դու, նա, մենք, հինգ, տուն, քսան, շատ, քիչ, մոտ, համար, պես, օր և այլն:
Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:
2. Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի բառակազմության զարգացման միտումները // Գիտական նստաշրջանի զեկուցման թեզիսներ, Երևան,1998:
3. Աղայան Է., Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Երևան, 1967:
4. Աղայան Է., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984:
5. Առաքելյան Վ., Խաչատրյան Ա., Էլոյան Ս., Ժամանակակից հայոց լեզու, հ. 1, Երևան, 1979:
6. Ավետիսյան Տ., Ժամանակակից հայերենի բառի կառուցվածքը (Հայոց լեզվի կառուցվածքը, Երևան, 1975:
7. Գալստյան Ս., Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, Երևան, 1978:
8. Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2004:
9. Եզեկյան Լ., Հայոց լեզու, Երևան, 2007:
10. Եզեկյան Լ., Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը, Երևան, 1975: