Հատված
Ըստ բաղադրման բնույթի և որոշ կազմություններում բաղադրյալ ածանցների կոնկրետ դրսևորումների՝ դրանցից մի քանիսը միաժամանակ պայմանականորեն կարող են համարվել միաձույլ կամ ելակետային ածանցներ։ Դրանք այն կերպածանցներն են, որոնք բուն կազմությամբ լինելով բաղադրյալ երկածանց կամ եռածանց (երկանդամ բաղադրյալ կամ եռանդամ բաղադրյալ), բազմապատկական և սաստկական մի շարք կազմություններում հանդես են գալիս ածանցակազմիչ բաղադրիչների սերտ միասնությամբ, տվյալ կոնկրետ բայաձևերում անտարրալուծելի են և գիտակցվում են իբրև մեկ ամբողջական միակազմ ածանց։